
Ամալյա Պետրոսյանն ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Բոստոն, երբ դեռ շատ փոքր էր։ Աստիճանաբար ընտելացել են նոր միջավայրին՝ փորձելով ամեն գնով պահպանել մայրենի լեզուն ու ազգային ավանդույթները։ Հայաստան այցելությունները հազվադեպ չեն եղել, բայց միշտ կարճ ժամանակով՝ ակնթարթի պես։

Սեպտեմբերի 1-ից Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքի դպրոցի կազմում կգործի «Գիտունիկ» մանկապարտեզը, որը վերանորոգվել ու կահավորվել է «Իմ քայլը» հիմնադրամի և գործընկերների ջանքերով։
Հանրային հեռուսատընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհդրի նախագահ Աննա Հակոբյանն ամփոփել է Հիմնադրամի մեկամյա գործուներության արդյունքները, ներկայացրել ծախսերը, ընթացիկ ու պլանավորվող ծրագրերը։

Հուլիսի 13-ին «Իմ քայլը» հիմնադրամի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աջակցությամբ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնին հարակից պուրակում կայացավ «Լույսի մոլորակ» ծնողի ու մանկան կրթական փառատոնը՝ իր բազմազան կրթական ու ժամանցային ծրագրերի շուրջ համախմբելով ավելի քան 3000 ծնողների ու երեխաների:

Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարեն Դանիելյանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Իմ քայլը» հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 8-12-ը Երևանի «Այրարատ» (նախկին «Ռոսիա») կինոթատրոնում ներկայացրեց «Կինոյի տաճար» ինստալացիոն ցուցադրությունը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին։
Անցյալ տարի այս օրը՝ հուլիսի 12-ին, Բյուրականի արվեստի ակադեմիայում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ազդարարեց «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը։ Թե ինչ գործուներություն է ծավալել Հիմնադրամը մեկ տարվա ընթացքում, ինչ արդյունքներ ու ձեռքբերումներ կան՝ դիտեք Հանրային հեռուսատընկերության պատրաստած ռեպորտաժում։

Հիմնադրամի և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվների միջև ստրագրված հուշագիրը ոլորտի զարգացման նոր հեռանկարներ է բացում։