Օգտագործման պայմաններ

Շնորհակալություն ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի (այսուհետև՝ «Հիմնադրամ») կայք այցելելու համար:

Խնդրում ենք ծանոթանալ մեր կայքի՝ www.mystep.foundation-ի (այսուհետև՝ Կայք) օգտագործման պայմաններին և գաղտնիության քաղաքականությանը՝ նախքան Կայքից օգտվելը:

Ներածություն

Հիմնադրամը գործարկում է Կայքը սույն Օգտագործման պայմանների, Գաղտնիության քաղաքականության և այլ լրացուցիչ ուղեցույցի, կանոնի, պայմանի կամ սահմանափակման համաձայն, որոնք կհրապարակվեն Կայքում:

Այցելելով Կայք, մուտք գործելով դրա ցանկացած մաս և օգտվելով Կայքում հրապարակված նյութերից և նվիրաբերության համակարգից՝ Ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև՝ մեր Գաղտնիության քաղաքականությանը:

Դուք գիտակցում և համաձայնում եք, որ սույն Օգտագործման պայմանների և/կամ Հիմնադրամի ցանկացած էլեկտրոնային հաղորդագրության տպագիր տարբերակն ընդունելի կլինի պետական և ոչ պետական մարմիններում, դատարաններում:

Հիմնադրամն իրավասու է իր հայեցողությամբ ժամանակ առ ժամանակ փոփոխել Օգտագործման պայմանները` Կայքում տեղադրելով նման փոփոխությունների մասին հայտարարություն և նշելով վերջին փոփոխությունների ամսաթիվը: Շարունակելով օգտագործել Կայքը նման փոփոխություններից հետո՝ Դուք ընդունում և համաձայնում եք փոփոխված Օգտագործման պայմաններին:

Նվիրատվություն/Նվիրաբերություն

Կայքի միջոցով առցանց նվիրատվություն կամ նվիրաբերություն կարելի է կատարել բանկային քարտի (Visa, Mastercard, AMEX) և Paypal-ի միջոցով:

Նվիրաբերություն կատարելով՝ Դուք ընդունում և հավաստում եք, որ տասնութ տարին լրացած գործունակ անձ եք և պայմանագրային հարաբերության մեջ եք մտնում Հիմնադրամի հետ: Եթե նվիրաբերություն կատարում եք որևէ միության կամ կազմակերպության անունից, ապա հավաստում եք, որ ունեք նման իրավասություն և այս Օգտագործման պայմաններն ընդունելի են նաև այդ միության կամ կազմակերպության համար:

Նվիրաբերության կատարմամբ Դուք համաձայնում եք, որ նվիրաբերած գումարներն անցնում են Հիմնադրամի տնօրինման ներքո։ Այն դեպքում, երբ նվիրատվությունը կատարվում է առանց որևէ նախագծի կամ կատեգորիայի նշման, նվիրաբերված միջոցներն ընդգրկվում են Հիմնադրամի ընդհանուր բյուջեում։

Նվիրաբերություն կատարելիս «Պարբերականություն» դաշտում առկա է կրկնվող՝ ամենամսյա նվիրաբերության կատարման հնարավորություն, որն ընտրելու դեպքում Ձեր հաշվից ամեն ամիս՝ նախնական նվիրաբերության օրվան համապատասխան, կգանձվի նույն գումարի չափով գումար՝ մինչև Ձեր կողմից կրկնվող նվիրաբերության չեղարկումը: Դուք կարող եք չեղարկել կրկնվող նվիրաբերությունը և դադարեցնել նվիրաբերության կատարումը՝ մինչև հաջորդ նվիրաբերության կատարման օրը: Ամենամսյա նվիրաբերությունը չեղարկելու համար անհրաժեշտ է կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել նամակ՝ [email protected] էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները՝ խնդիրն առաջանալու պահից 10 աշխատանքային օրում: Նամակն ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրում Հիմնադրամի մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ:

Անձնական տվյալների հավաքում և օգտագործում

Կայքի որոշ հատվածների պահանջներին համապատասխան՝ որոշակի անձնական տվյալների հավաքագրումը, օգտագործումը և փոխանցումը Հիմնադրամի կողմից իրականացվում են մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված դրույթներին համաձայն, որը կազմում է սույն Օգտագործման պայմանների մասը: Մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նկարագրված է, թե ինչպես ենք հավաքում և օգտագործում Ձեր տվյալները:

Գաղտնիության քաղաքականության դրույթների համաձայն` անձնական տվյալների տրամադրմամբ՝ Դուք Հիմնադրամին տալիս եք անժամկետ, անփոփոխ, փոխանցելի թույլտվություն՝ օգտագործել, վերարտադրել, պահել և գաղտնիության Ձեր նախապատվության համաձայն՝ Կայքի գործունեության հետ կապված ցուցադրել, հրապարակել, փոխանցել և տարածել այդ տեղեկությունը:

Երրորդ կողմի հղումներ

Կայքում կարող են առաջարկվել երրորդ կողմի ծառայություններ կամ տեղադրված լինել այլ կայքերի հղումներ, սակայն Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ ծառայություններն առաջարկողների և կայքերի օգտագործման ու գաղտնիության պայմաններին։ Այդպիսիք Հիմնադրամի վերահսկողության տակ չեն, և Հիմադրամը պատասխանատվություն չի կրում այդպիսի հղումներով հասանելի տեղեկության, ապրանքների կամ ծառայությունների ճշգրտության, հուսալիության, որակի կամ օրինականության համար։

Կայքի բովանդակություն

Կայքը և այն նյութերը, որոնք հասանելի են կամ օգտագործվում են Կայքի շահագործման հետ կապված, Հիմնադրամի սեփականությունն են: Դուք համաձայնում եք չկրկնօրինակել, չփոփոխել, չվաճառել, չտարածել կամ չստեղծել ածանցյալ աշխատանքներ, որոնք հիմնված են (ամբողջությամբ կամ մասնակի) Կայքի ցանկացած տարրի, Կայքի միջոցով հասանելի նյութերի հիման վրա՝ բացառությամբ Հիմնադրամի կողմից նախապես գրավոր թույլատրվածների:

Կապի միջոց

Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել Հիմնադրամի հետ՝ նամակ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ՀՀ, Երևան 0010, Նալբանդյան 28, փոստային արկղ 77 փոստային հասցեին, ինչպես նաև զանգահարելով +37444-444-701 հեռախոսահամարով։