«Իմ քայլը» հիմնադրամը՝ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնի աջակից

25 Հուլիսի, 2019
Շուրջ մեկ ամիս (հունիսի 15-ից հուլիսի 18-ը) Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերածվել էր արվեստի յուրահատուկ հարթակի՝ իր հարկի ներքո հյուրընկալելով տարբեր երկրների քանդակագործների։

Կրթահամալիրի նախաձեռնությամբ մեկնարկած քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի նպատակն է արդյունավետ ուսումնական միջավայր դառնալ մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների համար։ Փառատոնի հիմնադիր կազմակերպիչը կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցն էր, իտալական կողմից համակարգողներն էին քանդակագործ և բանաստեղծ Մասիմո Լիպին, ճարտարապետ Ռոբերտո Ռավալին։

Փառատոնի ընթացքում իրականացված 143 ծրագրերում ընդգրկված էին կրթահամալիրի դպրոցների, քոլեջի, մասնագիտակական ուսումնական հաստատությունների (Երևանի Թերլեմեզյանի անվան քոլեջ, Գեղարվեստի ակադեմիա, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ) մեծ թվով ուսանողներ, որոնք մասնակցել են վարպետության դասերի, զարգացրել իրենց մասնագիտական փորձառությունը։

«Արդեն տասը տարի գալիս եմ Հայաստան ոչ թե դասավանդելու, այլ սովորելու։ Ձեր ճակատագիրն առաջինը լինելն է։ Դուք դեռ պահպանում եք ճշմարտությունը և կարող եք աշխարհին հիշեցնել հումանիզմի և քրիստոնեական արժեքների մասին»,- ասել է իտալացի քանդակագործ Մասիմո Լիպին, որն իր աշխատանքը անվանել է «Բողբոջ»՝ նշելով, որ Այն ներկայացնում է ամբողջ մարդկությունը, տառապանքներն եւ փառահեղությունը»։


Առաջնորդվելով «Միջավայր, փոխազդեցություններ» գաղափարով՝ փառատոնի շրջանակներում կրթահամալիրում և Հայաստանի մարզերում դասավանդողների, հյուրերի, սովորողների, քանդակագործների ու ճարտարապետների, համայնքի բնակիչների մասնակցությամբ իրականացվել են շրջակա միջավայրի նախագծման, խնամքի և բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով խորհրդային ժամանակների քաղաքային միջավայր հիշեցնող արվարձանին հաղորդել նոր էսթետիկա, փոխել մարդու վերաբերմունքը իր բնակավայրի և շրջակա միջավայրի նկատմամբ: Իտալական պրոֆեսորական կազմը և հայազգի գործող մասնագիտական խումբը, սովորողների հետ միասին, ստեղծագործել են փառատոնի Երևանի, Իջևանի, Սևանի և Արատեսի հարթակներում:

Փառատոնը ներառել է կրթական-ստեղծագործական հավաքներ, տոներ, իսկ «Քանդակների հարսանիք» նախագիծըմիջավայրի բարեկարգման նոր գեղագիտական, ճարտարապետական լուծումների հարթակ է դարձել՝ առաջ քաշելով քաղաքային մշակույթի ձևավորման նոր, թարմ գաղափարներ։

Ավարտին արդեն ներկայացվել են Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Արցախից, Հայաստանի մարզերից, Երևանից փառատոնին մասնակից քանդակագործների ստեղծագործությունները, թվով՝ 40 քանդակ, որոնցից 19-ը՝ մոնումենտալ։ Բոլոր քանդակները կտեղադրվեն Հարավարևմտյան թաղամասի տարբեր հատվածներում, կրթահամալիրի կրթական պարտեզում:

Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը պաշտոնապես ամփոփվել է հուլիսի 18-ին՝ արձանագրելով, որքանդակագործության, ճարտարապետության դերը հենց շրջակա միջավայրը փոխելն է, և որ միջավայրի ու մարդու կապը և փոխազդեցությունը անընդհատ են, հետևաբար անընդհատ է նրանց զարգացումը՝ որպես ստեղծագործություն։

Միջազգային փառատոնի անցկացմանը, դրա երևանյան գրանցմանն աջակցել են «Իմ քայլը» հիմնադրամը, «Դար» հիմնադրամը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան, մարզպետարաններ, քաղաքային և գյուղական համայնքներ, անհատներ, այդ թվում՝ նաև Բալահովիտի քարհանքի սեփականատեր Անդրանիկ Դավթյանը, որ քանդակագործներին իրենց ընտրությամբ քարեր է տրամադրել։

***

Այս նյութում ներառված բոլոր լուսանկարները վերցված են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պաշտոնական կայքից։

25 Հուլիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: