about-us

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեր առաքելությունն է երկարաժամկետ ազդեցության ծրագրերով նպաստել առողջ, կրթված և ներառական հասարակության կայացմանը, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր ներուժը բացահայտելու և իրացնելու հավասար հնարավորություն և պատասխանատվություն է ստանձնում սեփական և հանրային բարեկեցության համար։

Նպատակներ

Նպատակ 1։ Նպաստել Հայաստանի համաչափ զարգացմանը՝ համայնքային կարողությունների հզորացման միջոցով։

Նպատակ 2։ Նպաստել մարդկային կապիտալի զարգացմանը՝ Հայաստանի կայուն զարգացման պահանջներին և մարտահրավերներին համահունչ։

Նպատակ 3։ Նպաստել հանրային առողջության բարելավմանը։

Նպատակ 4։ Նպաստել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վարքի արմատավորմանը։

Արժեքներ

about_image

Արժանապատվություն

Բոլոր շահառուները հավասար հիմունքներով արժանանում են հարգալից և հոգատար վերաբերմունքի:


Պատասխանատվություն

Մենք պատասխանատու ենք մեր նվիրատուների և շահառուների առաջ՝ ապահովելու հանգանակված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը:


Համագործակցություն

Մեր նպատակներն իրականացնելիս մենք բաց ենք համագործակցելու բոլորի հետ՝ առանց խտրության:


Թափանցիկություն

Մենք գործում ենք առավելագույնս թափանցիկ՝ ներկայացնելով պարբերական և հանգամանալից հաշվետվություններ մեր գործունեության մասին:


Հավասար հնարավորություններ

Յուրաքանչյուր անհատ և կազմակերպություն ունի հիմնադրամի շահառու դառնալու հավասար հնարավորություն: