ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Թվերով

արտերկրում սովորելու կրթաթոշակ

վիրավոր և հաշմանդամ զինվորին աջակցություն

խոցելի ընտանիքի ներուժի զարգացում
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ծրագրեր
ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Ոլորտներ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Աննա Հակոբյանի ուղերձը
«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունն է՝ դառնալ հարթակ, որի միջոցով լուծումներ կգտնվեն բոլոր այն կարևոր խնդիրների համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը: Մենք ձգտելու ենք համատեղ ջանքերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ: Հիմնադրամը գործելու է մշակույթի, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում՝ երեք ձևաչափով: Առաջին՝ կամուրջ ենք լինելու հրաշալի գաղափարներ ունեցողների և այդ գաղափարները ֆինանսավորել ցանկացողների միջև: Երկրորդ՝ հովանավորելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապատասխանեն ընդունված և հայտարարված չափանիշներին: Եվ երրորդ՝ կունենանք մեր սեփական երկու-երեք նախագծերը, որոնք ինքներս կմշակենք ու կիրականացնենք: Եկեք համատեղենք մեր քայլերը եւ նպաստենք մեր երազանքների Հայաստանի կերտմանը: