Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

back line
Ավարտված
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
date piker 01 Հունվարի, 2019
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
date piker 01 Նոյեմբերի, 2021
Ծրագիրը միտված է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց վերականգնմանը և սոցիալական ինտեգրմանը։

Իրավիճակը

Հայաստանում այժմ կա ավելի քան 9000 զինհաշմանդամ: Այս երիտասարդները հանդիպում են մի շարք խնդիրների և խոչընդոտների, որոնց թվում են՝

  • պատշաճ որակի և ըստ պահանջի դեղորայքի ու խնամքի պարագաների բացակայությունը, այդ թվում՝ հոսպիտալներում ստացիոնար բուժում ստացող զինհաշմանդամների համար,
  • պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններից օգտվելու անկարողությունը, քանի դեռ հաշմանդամ չեն ճանաչվել (գործընթաց, որը տևում է ամիսներ),
  • պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող (կամ մասնակի փոխհատուցվող) նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների, ինչպես նաև մի շարք հետազոտությունների անհասանելիությունը,
  • ամիսներ տևող հերթերը,
  • ծանր հոգեկան ապրումները, որոնք երբեմն վերածվում են հոգեկան լուրջ խնդիրների,
  • մասնագիտական կայացման և աշխատանքի տեղավորման բարդությունը:

Այս խնդիրները որոշ չափով լուծվում են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որը հիմնվել է 2018 թ. հունվարին «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության, Երևանի պետական բժշկական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցությամբ:

2018 թ. կենտրոնի անխափան գործունեությունն ապահովվել է մասնավոր բարերարների աջակցությամբ, սակայն 2019 թ. հունվարից այն կանգնել էր գործունեությունը շարունակելու և ընդլայնելու համար միջոցների հայթայթման անհրաժեշտության առջև։


Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց ամբողջական վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում», որտեղ լուծվում են նաև նրանց սոցիալական ինտեգրման և աշխատանքի հարցերը՝ կրթության և հմտությունների ուսուցանման միջոցով:


Ծրագրի արդյունքները


2019 թվական


Հատկացվել է 180 000 000 դրամ, որի շրջանակներում ստեղծվել են՝

  • 8 նոր հիվանդասենյակ (16 մահճակալ),
  • կինեզոթերապիայի 2 դահլիճ (մանկական և մեծահասակների),
  • հոգեբանի սենյակ,
  • սկսվել է Արմենակ Ուրֆանյանի անվան (հանգստի) սրահի վերանորոգման աշխատանքները,
  • վարչական և բժշկական նշանակության 7 սենյակ, որոնք ներկայումս ծառայում են որպես՝ մարզասենյակ, մանիպուլյացիոն սենյակ, էքսպրես լաբորատորիա, բժշկական հանդերձարան, բուժքույրերի 2 և բժիշկների 1 սենյակ։

Բացի այդ՝

  • Հայաստանում և արտերկրում մասնագիտական վերապատրաստումներ է անցել Կենտրոնի ողջ բժշկական անձնակազմը,
  • Կենտրոնը համալրվել է նոր սարքավորումներով (հարված-ալիքային թերապիայի, առաջին բուժօգնության և այլնի համար),
  • զինծառայողներին տրամադրվել են վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայություն, դեղորայք և այլն,
  • «Մեկ պատուհան» ծրագրով իրականացվել են 557 վիրավոր զինվորի և զինհաշմանդամի բացահայտում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում (Արցախ և ՀՀ)։


2020 թվական


Հատկացվել է 160 000 000 դրամ, որից 90 000 000 դրամի շրջանակներում՝

  • հիմնվել է լոգոպեդի 2 նոր սենյակ (մեծահասակների և մանկական),
  • ավարտին է հասցվել Արմենակ Ուրֆանյանի անվան (հանգստի) սրահի վերանորոգումը,
  • կառուցվել է 2 ընդհանուր սանհանգույց,
  • բարեկարգվել են 2-րդ և 3-րդ հարկերի միջանցքները, աստիճանավանդակները և այլ հարակից տարածքներ։

Նաև համաֆինանսավորվել է հետևյալ միջոցառումների իրականացումը․

  • նոր բժշկական սարքավորումների, ինչպես նաև մարզվելու պարագաների, կահույքի և այլնի ձեռբերում,
  • «Մեկ պատուհան» ծրագրով 220 վիրավոր զինվորի և զինհաշմանդամի բացահայտում, խնդիրների վերհանում, կարիքների գնահատում (Արցախ և ՀՀ),
  • «Կրթական և սոցիալական ինտեգրման» ծրագրի շրջանակներում անգլերենի, վեբ-ծրագրավորման և նկարչության դասընթացի տրամադրում 10 զինհաշմանդամի,
  • բժշկական և կառավարման ոլորտի մի շարք աշխատակիցների մասնագիտական վերապատրաստում,
  • առկա սարքավորումների տեխնիկական սպասարկում և կարգավորում,
  • COVID-19-ի հակահամաճարակային միջոցառումներ,
  • զինհաշմանդամների ամբուլատոր և ստացիոնար վերականգնողական բուժում, ատամնաբուժական ծառայությունների տրամադրում, լաբորատոր հետազոտություններ, դեղորայքի և խնամքի պարագաների տրամադրում, ճանապարհածախսի, հաշմանդամների պարագաների ձեռքբերում և այլն։

Մնացած 70 000 000 դրամը հատկացվել է նոր պրոթեզարանի ստեղծմանը, որտեղ կգործեն հետևյալ սենյակները.

  • ընդունարան,
  • սարքավորումների սենյակ,
  • արհեստանոց,
  • լամինացիայի սենյակ,
  • գիպսի սենյակ,
  • ծայրատի չափսերը ստանալու 2 սենյակ,
  • քայլքի մարզման սենյակ։


2021 թվական


Հատկացվելու է ևս 110 000 000 դրամ՝ պրոթեզարանի ստեղծման աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

ԾՐԱԳԻՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news-listing-img
date piker 27 Նոյեմբերի, 2020
Տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Հայրենիքի պաշտպանների հետ
ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ:
news-listing-img
date piker 18 Նոյեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կկրկնապատկվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի թողունակությունը
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին թողունակության կրկնապատկման նպատակով։ Այն ուղղված է զինվորական ծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորականների վերականգմանը:
news-listing-img
date piker 29 Հոկտեմբերի, 2019
«Տիեզերք» գորգը՝ մեր զինվորներին աջակցելու հնարավորություն
Հոկտեմբերի 29--ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», հանդիպել զինծառայության ընթացքում վիրավորված և այսօր վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, ապա միացել են վիրավոր զինվորների՝ «Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին: