Մեր նպատակն է նպաստել Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի արմատավորմանը, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի բարելավմանը։
arrow ԾՐԱԳՐԵՐ
Հավատացած լինելով, որ կրթությունը երկրի կայուն զարգացման շարժիչ ուժն է՝ «Իմ քայլը» հիմնադրամը նպատակ ունի նպաստել Հայաստանի մարդկային կապիտալի ու մտավոր ներուժի զարգացմանը՝ հնարավորություն տալով երիտասարդներին ձեռք բերել ներկա և ապագա աշխատաշուկաների պահանջներին համապատասխան գիտելիք և հմտություններ։
arrow ԾՐԱԳՐԵՐ
Մեր նպատակն է նպաստել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանը և բարձրորակ արվեստի տարածմանը։ Այս համատեքստում Հիմնադրամի ռազմավարական ուղղություններն են դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացումը և Հայաստանում մշակույթի համաչափ զարգացումը՝ մարզային մշակութային ենթակառուցվածքների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման միջոցով։
arrow ԾՐԱԳՐԵՐ
Մեր նպատակն է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը՝ բնական ռեսուրսների նկատմամբ հոգատար վերաբերմունքի խթանման միջոցով։ Նպատակին հասնելու համար հատկապես կարևորվում է հարցի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և վարքային փոփոխությունը։
arrow ԾՐԱԳՐԵՐ