«Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնություն
Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման և կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։
Իրավիճակը
Դասական երաժշտությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի կարևորագույն ուղղություններից է: Հայաստանում դասական երաժշտության ձևավորված ավանդույթը կարևոր նախադրյալ է ոլորտի առաջխաղացման համար։ Դասական երաժշտության կոլեկտիվները ստանում են որոշակի ֆինանսավորում պետական բյուջեից։ Այնուամենայնիվ նրանց կայուն գործունեության և հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել ֆինանսական հոսքերի նշանակալի ավելացում՝ լավագույն կադրերի արտահոսքը կանխելու, նոր կադրեր ներգրավելու և, ամենակարևորը, նոր ծրագրեր իրականացնելու համար։
Ծրագրի կարճաժամկետ նպատակն է ապահովել դասական երաժշտության կոլեկտիվների պահպանումը «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության միջոցով:
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է մշակել և ներդնել դասական երաժշտության կառույցների կայուն զարգացման մեխանիզմներ՝ նպաստելու վերջիններիս ինքնաբավությանը և մրցունակությանը:
Ծրագրի շահառուներն են՝
- Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
- Հայաստանի պետական կամերային երգչախումբ
- Հայաստանի պետական կամերային նվագախումբ
- Կոմիտասի անվան ազգային քառյակ
- «Հովեր» պետական կամերային երգչախումբ
- Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ
Հիմնական գործողությունները
- Գնահատել դասական երաժշտության զարգացման խոչընդոտները և ներկա իրավիճակը։
- Կարողությունների զարգացման միջոցով ստեղծել կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմներ՝ զարգացման ծրագրերի ներդրման, բրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայման միջոցով։
Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը
- Դասական երաժշտության ոլորտում ֆինանսական հոսքերի ավելացում և կայուն զարգացման ապահովում։
- Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացում։
- Հայաստանի միջազգային դիրքավորում՝ որպես երաժշտական բարձր արվեստի երկիր։
- Հայաստանյան կատարողական արվեստի ներկայացում միջազգային հարթակներում։
Գործընկերներ
-
Բարեկամ կազմակերպություններ
- Աջակից կազմակերպություններ