Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի

30 Օգոստոսի, 2021
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:

Երկու համայնքների երիտասարդներն այցին հնարավորություն ունեցան կատարելու ստեղծագործական աշխատանք և պատմելու իրենց համայնքներում իրականացվող ծրագրերի ու նպատակների մասին:

Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդ կամավորների հետ Հիմնադրամի Ծրագրով մենթոր եղած Կարինե Արոյանը նրանց հետ անցկացրեց ստեղծագործական վարժություն՝ երիտասարդների ծանոթությունն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար:

Կարինե Արոյանի խոսքով՝ նմանատիպ այցերը նպատակ ունեն ապակենտրոնացնել մշակութային փոխազդեցությունները և ուժեղացնել միջմարզային կապերը․ «Մենք օգտագործեցինք “Drink and Draw” կոմիքսներ նկարելու գաղափարը և մասնակիցներին 2 վարժություն հանձնարարեցինք։ Առաջին խումբը պետք է հեռուստացույցից երևացող հաղորդավարի կերպարով պատմեր իրենց համայնքում տեղի ունեցող մի լուր, որը պարտադիր չէր, որ իրական լիներ: Իսկ մյուս խմբին տրվեց 4 մասի բաժանված թուղթ, որին մասնակիցներից մեկը պետք է սկսեր մի պատմություն, իսկ մյուսները՝ շարունակեին այն․ արդյունքում երիտասարդներն ամբողջական պատմություն ստեղծեցին: Վարժությունը նպատակ ուներ երիտասարդներին կոմիքսի միջոցով հնարավորություն տալ կատարելու միասնական ստեղծագործական աշխատանք և խոսելու իրենց հուզող թեմաներից»:

Երիտասարդների ճանաչողական այցը շարունակվեց «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ այցելուներն իրենց հուզող հարցերն ուղղեցին կենտրոնի կամավորներին ու երիտասարդ աշխատակիցներին և ծանոթացան իրականացվող ծրագրերին:

Կենտրոնի հետ երիտասարդներին ծանոթացնելու նպատակն էր՝ ցույց տալ նրանց, որ իրենք ևս կարող են, համայնքում առկա ռեսուրսներն օգտագործելով, իրենց համար ստեղծել ինքնակրթվելու հնարավորություն:

30 Օգոստոսի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի:
news-listing-img
date piker 04 Օգոստոսի, 2021
Գանձաքար համայնքի երիտասարդները ճանաչողական այցի մեկնեցին Դիլիջան
Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցի շրջանակներում Գանձաքար համայնքի մշակույթի տան աշխատակիցներն ու կամավորները հանդիպումներ ունեցան «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկության հետ։