«Տիեզերք» գորգը՝ մեր զինվորներին աջակցելու հնարավորություն

29 Հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 29--ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այցելել են «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն», հանդիպել զինծառայության ընթացքում վիրավորված և այսօր վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, ապա միացել են վիրավոր զինվորների՝ «Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին:

Կենտրոնի նախաձեռնությամբ մեր զինվորները սկսել են գործել գեղեցիկ հայկական գորգ, որը դարձել է համախմբվածության և ուժի խորհրդանիշ՝ գորգի ստեղծման գաղափարի և աշխատանքների շուրջ միավորելով անվանի մտավորականների, հայ և այլազգի հասարակական գործիչների. Տիգրան Մանսուրյան, Ջիվան Գասպարյան, հայկական ջազի լեգենդ Մալխաս, «Ավորա»-ի մրցանակակիր Թոմ Քաթինա և այլոք իրենց բաժին խորհրդանշական ջանքն են դրել գորգի ստեղծման մեջ։«Տիեզերքը» ամբողջապես պատրաստ կլինի մինչ նոյեմբերի 1-ը, այնուհետև այն «կմեկնի» ԱՄՆ, որտեղ տեղի հայ համայնքը հնարավորություն կունենա աճուրդով գնելու այն նոյեմբերի 3-ին՝ ժամը 17:30-ին, Կալիֆորնիայի The Glendale Hilton հյուրանոցում կայանալիք Գալա ընթրիքի ժամանակ: Գորգի ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» սրճարանի և ուսումնական կենտրոնի կառուցմանը։

Իսկ աճուրդից հետո վերականգնողական կենտրոնում, «Մեգերյան կարպետ» ընկերության աջակցությամբ, գործելու է գորգագործության կենտրոն, որտեղ վարպետների օգնությամբ մեր զինվորները հմտանալու են գորգագործության արվեստի մեջ։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» հիմնադրամն արդեն մի քանի ամիս է, ինչ իրականացում է «Աջակցություն հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» ծրագիրը։

Զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց աջակցությունը «Իմ քայլը» հիմնադրամի նպատակներից մեկն է, որը հիմնադրամն իրականացնում է «Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցման միջոցով։ Ծրագրի իրականացման համար «Իմ քայլը» հիմնադրամի կողմից «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» հատկացվել է 194,800,000 ՀՀ դրամ։

Հիմնադրամի «Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ամերիկահայ բարերար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր Ջորջ Բաղումյանի նվիրատվության շնորհիվ։

Նախորդ ամիսների ընթացքում «Իմ քայլի» աջակցությամբ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը» համալրվել է նոր սարքավորումներով՝ շուրջ 100 վիրավոր զինվորների ընձեռելով վերականգնողական բուժման հնարավորություն։ Աջակցության շնորհիվ կենտրոնի բժշկական թիմի բոլոր անդամներն անցել են վերապատրաստում:

«Աջակցություն հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» ծրագրին ծանոթացեք հիմնադրամի կայքում ։

https://mystep.foundation/hy/our-work/237/


29 Հոկտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 21 Մայիսի, 2021
Գորիսի թիվ 6 դպրոցի սովորողներն արդեն ունեն հիմնանորոգված մարզադահլիճներ
Մայիսի 21-ին տեղի ունեցավ Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությունը, որին մասնակցեցին դպրոցի սովորողներն ու մանկավարժները, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և խորհրդի անդամ Լենա Նազարյանը, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։
news-listing-img
date piker 19 Մայիսի, 2021
Տեղի ունեցավ Վանաձորի թիվ 25 դպրոցի նորոգված մարզադահլիճի բացումը
Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցն արդեն ունի նորոգված մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 նոր հանդերձարան, վերանորոգված բուժկետ և ֆիզկուլտուրայի ուսուցչի նորոգված դասասենյակ՝ համապատասխան գույքով:
news-listing-img
date piker 27 Նոյեմբերի, 2020
Տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Հայրենիքի պաշտպանների հետ
ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: