Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում

back line
Ավարտված
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
date piker 01 Հունիսի, 2019
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
date piker 01 Դեկտեմբերի, 2021
Հայտերի ընդունման ժամկետն ավարտված է։
Դիմելու վերջնաժամկետը՝ date piker հունվարի 31, 2020թ
Ստորև կարող եք ծանոթանալ ծրագրի հայտարարությանը։
Ծրագիրն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը՝ մարզային մշակութային հաստատությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքների բարեկարգման և տեխնիկական վերազինման միջոցով։


ԻՐԱՎԻՃԱԿ
Հայաստանում առկա 590 մշակույթի տներից ներկայումս գործում է 331-ը։ «Իմ քայլը» հիմնադրամը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում գործող մշակույթի տների շրջանում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 226 հաստատություն (գործող մշակույթի տների շուրջ 70%-ը)։ Հետազոտության արդյունքները հետևյալն են՝



ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

• Մարզային մշակութային հաստատությունների մեծ մասը ունի վատ շենքային պայմաններ, տեխնիկապես հագեցած չէ, անձնակազմն ունի վերապատրաստման կարիք։

• Երիտասարդների համար մշակութային ժամանցի և ինքնարտահայտման, ստեղծագործելու հնարավորությունները սակավ են։

• Առկա է շարունակական արտագաղթ Երևան կամ արտերկիր։


ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շահառու մշակույթի տների ընտրությունը կկատարի ընտրական հանձնաժողովը՝ բաց մրցույթի/հայտարարության միջոցով, նախապես ընտրված չափանիշների հիման վրա։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և տեխնիկական կարողությունների զարգացում։




Մարդկային կարողությունների զարգացում


1. Անձնակազմի վերապատրաստում․ 4 դասընթաց (յուրաքանչյուրը 3 օր տևողությամբ)՝ հետևյալ թեմաներով՝

➢ Համայնքի և տեղական ու միջազգային կամավորների ներգրավում (այդ թվում՝ համայնքի կարիքների գնահատում),

➢ Հանրային միջոցառումների կազմակերպում և հանրային կապեր և հաղորդակցություն

➢ Տարածքի արդյունավետ կառավարում (ճարտարապետություն, դիզայն)

➢ Ֆոնդհայթայթում (պետական ֆինանսավորում, գրանտային ծրագրեր, սոցիալական ձեռնարկատիրական գործունեություն)։


2. 13 ուսուցողական այց․

Դասընթացների ընթացքում կկազմակերպվեն այցեր հաջողակ մշակութային/կրթական հաստատություններ՝ վերջիններիս փորձը ուսումնասիրելու, ինչպես նաև աշխատանքային կապեր ստեղծելու համար։


3. Մենթորություն․

Դասընթացի ավարտից հետո ծրագրի կողմից ընտրված մասնագետները 8 ամիս կաշխատեն շահառու հաստատությունների հետ՝ օգնելով նրանց․

• կազմել և իրականացնել մեկ տարվա միջոցառումների ծրագիր,

• մշակել և իրականացնել հաղորդակցության ռազմավարություն,

• մշակել հաստատության զարգացման ծրագիր՝ ներառյալ ֆինանսական միջոցների ավելացման գործողություններ։


4. Գործընկերային ցանցի ստեղծում

Ծրագրի մասնակից հաստատությունների և այլ մարզային, երևանյան և սփյուռքի մշակութային հաստատությունների ներկայացուցիչների ներգրավմամբ կստեղծվի գործընկերային ցանց։ Կկազմակերպվեն շարունակական հանդիպումներ և տվյալների փոխանակում, ինչը մասնակիցներին հնարավորություն կտա իրականացնել համատեղ ծրագրեր և փորձի փոխանակում։


Տեխնիկական կարողությունների զարգացում


Ծրագրի երկրորդ բաղադրիչով շահառու հաստատություններից մի քանիսում կիրանացվեն վերանորոգման աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության և առկա ֆինանսական միջոցներից։ Շահառու հաստատությունները նաև կստանան որոշակի քանակությամբ տեխնիկա՝ մշակութային միջոցառումները (ֆիլմերի ցուցադրություններ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն) և դասընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Շահառու հաստատություններում կստեղծվեն նաև երիտասարդների համար նախատեսված կահավորված սենյակներ՝ «երիտասարդական հանգույցներ»։


ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Կարճաժամկետ արդյունքները

  • Վերապատրաստված անձնակազմ
  • Վերանորոգված մշակույթի տներ
  • Մեկ տարվա միջոցառումների ծրագիր յուրաքանչյուր հաստատության համար
  • Ֆոնդերի հայթայթման և հաղորդակցության ռազմավարություն յուրաքանչյուր հաստատության համար
  • Ձևավորված գործընկերային ցանց

Երկարաժամկետ արդյունքները

  • Մարզային բնակավայրերի մշակութային կյանքի զարգացում և աշխուժացում։
  • Երիտասարդների համար մարզերում ստեղծագործելու և կայանալու, սեփական համայնքը զարգացնելու հնարավորությունների ստեղծում։
  • Մշակութային ծառայությունների համաչափության, մատչելիության և հասանելիության ապահովում ՀՀ մարզերում։
  • Մարզերում զբոսաշրջության և տնտեսության զարգացում՝ վերազինված մշակութային հաստատությունների ակտիվ աշխատանքի շնորհիվ։
  • Մարզերից բնակչության և հատկապես երիտասարդության արտագաղթի նվազում։
  • Համընդհանուր մշակութային կյանքի հարստացում և զարգացում։

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի արդյունքների շարունակականության երաշխիքն այն է, որ ծրագրի շահառուները պետությունից ֆինանսավորվող հաստատություններ են, հետևաբար նրանց հետագա գործունության համար անհրաժեշտ պահպանման ծախսերը ապահովված են։ Ավելին, վերապատրաստման և մենթորության շնորհիվ հաստատությունները կկարողանան ստեղծել եկամտի նոր աղբյուրներ, ստեղծված գործընկերային ցանցը նոր համատեղ ծրագրերի հնարավորություն կտա։ Միաժամանակ մշակույթի կենտրոնների հետ կստորագրվեն համաձայնագրեր՝ բարեկարգված հաստատությունների պատշաճ պահպանումը և շահագործումը ապահովելու համար։

ԾՐԱԳԻՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: