«Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնություն

back line
Ավարտված
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
date piker 01 Նոյեմբերի, 2018
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
date piker 01 Դեկտեմբերի, 2021
Հայաստանում դասական երաժշտության զարգացման նպատակով «Իմ քայլը» հիմնադրամը ձևավորել է «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» խումբը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում դասական երաժշտության ոլորտի մի շարք կառույցների՝ վերջիններիս պահպանումն և հետագա կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

Ծրագիրն ուղղված է Հայաստանում դասական ակադեմիական երաժշտության կայուն զարգացմանը՝ դասական երաժշտության միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման և կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմների ներդրման միջոցով։ Զարգացման մեխանիզմների ներդրումը ներառում է ռեբրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայում։ Ոլորտի կայուն զարգացման ապահովումը կբերի երկրում ակադեմիական արվեստի հանրահռչակմանը և մշակութային զբոսաշրջության զարգացմանը։


Իրավիճակը
Դասական երաժշտությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի կարևորագույն ուղղություններից է: Հայաստանում դասական երաժշտության ձևավորված ավանդույթը կարևոր նախադրյալ է ոլորտի առաջխաղացման համար։ Դասական երաժշտության կոլեկտիվները ստանում են որոշակի ֆինանսավորում պետական բյուջեից։ Այնուամենայնիվ նրանց կայուն գործունեության և հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել ֆինանսական հոսքերի նշանակալի ավելացում՝ լավագույն կադրերի արտահոսքը կանխելու, նոր կադրեր ներգրավելու և, ամենակարևորը, նոր ծրագրեր իրականացնելու համար։


Ծրագրի կարճաժամկետ նպատակն է ապահովել դասական երաժշտության կոլեկտիվների պահպանումը «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության միջոցով:
Ծրագրի երկարաժամկետ նպատակն է մշակել և ներդնել դասական երաժշտության կառույցների կայուն զարգացման մեխանիզմներ՝ նպաստելու վերջիններիս ինքնաբավությանը և մրցունակությանը:


Ծրագրի շահառուներն են՝


Հիմնական գործողությունները

  • Գնահատել դասական երաժշտության զարգացման խոչընդոտները և ներկա իրավիճակը։
  • Կարողությունների զարգացման միջոցով ստեղծել կայուն ֆինանսական հոսքերի ավելացման մեխանիզմներ՝ զարգացման ծրագրերի ներդրման, բրենդինգի, մարքեթինգի և տոմսային քաղաքականության վերանայման միջոցով։


Ակնկալվող արդյունքը/ազդեցությունը

  • Դասական երաժշտության ոլորտում ֆինանսական հոսքերի ավելացում և կայուն զարգացման ապահովում։
  • Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացում։
  • Հայաստանի միջազգային դիրքավորում՝ որպես երաժշտական բարձր արվեստի երկիր։
  • Հայաստանյան կատարողական արվեստի ներկայացում միջազգային հարթակներում։


Գործընկերներ

  • Բարեկամ կազմակերպություններ
    «Ադամիում» ՍՊԸ
    «Ամերիաբանկ» ՓԲԸ
    «Երևանի սիթի» սուպերմարկետների ցանց
    «Ինեկոբանկ» ՓԲԸ
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ
    «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

  • Աջակից կազմակերպություններ
    «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերություն
ԾՐԱԳԻՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

news-listing-img
date piker 10 Հուլիսի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է Հայաստանի դասական երաժշտարվեստի երկարաժամկետ զարգացմանը
Հիմնադրամի և Հայաստանի դասական երաժշտության կոլեկտիվների միջև ստրագրված հուշագիրը ոլորտի զարգացման նոր հեռանկարներ է բացում։
news-listing-img
date piker 13 Հունիսի, 2019
«Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը՝ Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերող խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և նախորդ ու քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:
news-listing-img
date piker 29 Մայիսի, 2019
Խաչփարի միջնակարգ դպրոցի սաները՝ «Պարկեր» լարային քառյակի համերգին
Մարզաբնակ երեխաների համար երեւանյան մշակութային կյանքը հասանելի դարձնելու՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում երեկ Երեւանում էին Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ սաներ՝ մասնակցելու «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի հերթական համերգին։