Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում

Ավարտված
ԾՐԱԳՐԻ ՍԿԻԶԲ
ԾՐԱԳՐԻ ԱՎԱՐՏ
Ծրագիրը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, հանրայնացնելու ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի մշակույթը, նպաստելու վարակիչ (ՎՀ) և ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելմանը, բարելավելու հանրային առողջությունը և ակտիվացնելու համայնքային կյանքը:
Իրավիճակը
Վերջին տասնամյակներում ֆիզիկական կրթությունն անտեսված է Հայաստանի հանրակրթական դպրոցներում հիմնականում երկու՝ մարզադահլիճների ու սանհանգույցների անմխիթար վիճակի, ինչպես նաև ակտիվ ու առողջ ապրելակերպի կենսամշակույթի ցածր մակարդակի պատճառներով:
Ջրամատակարարում և սանիտացիա
(Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց, 2019)

ՈՎՀ. Տնտեսական բեռը և մահացության պատճառները
(ՄԱԶԾ և ԱՀԿ, 2019)

Առկա խնդիրները
- Ֆիզիկական կրթության անբարենպաստ պայմաններ։
- Առողջ ապրելակերպի կենսամշակույթի և գիտելիքի ցածր մակարդակ։
- Մարզասարքերի և կրթական ռեսուրսների սակավություն։
- Սանիտարահիգիենիկ վատ պայմաններ։
- Ոչ վարակիչ հիվանդությունների լայն տարածվածություն։
- Վարակիչ հիվանդությունների լայն տարածվածություն։
- Դաշտանային ցիկլի հիգիենայի ապահովման պայմանների բացակայություն
Գործողությունների քարտեզ
Փուլ 1
- Բոլոր հանրակրթական դպրոցների կարիքների գնահատում առցանց գործիքով՝ հասկանալու խնդրի ծավալն ու յուրահատկությունները։
- Հանրակրթական դպրոցների սանիտարահիգիենիկ պայմանների միջազգային չափորոշիչների ուսումնասիրում և տեղայնացում։
- Հանրակրթական դպրոցների մարզադահլիճների միջազգային չափորոշիչների ուսումնասիրում և տեղայնացում։
- Հանրակրթական դպրոցների քարտեզագրում՝ ըստ դրանց ֆիզիկական վիճակի։
Փուլ 2
Վերանորոգում
- Վերանորոգել հանրակրթական դպրոցների մարզադահլիճները։
- Վերանորոգել հանրակրթական դպրոցների սանհանգույցները։
- Վերազինել մարզադահլիճները համապատասխան մարզագույքով։
Կարողությունների զարգացում և առողջ ապրելակերպի խթանում
- Զարգացնել ֆիզիկական կրթության ուսուցիչների կարողություններն ու հմտությունները՝ ֆիզիկական ակտիվության մեջ աշակերտների ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու, թիմային ոգի սերմանելու և առողջ սովորույթներ խթանելու նպատակով։
- Կազմակերպել միջդպրոցական մարմնամարզական միջոցառումներ (մրցումներ, փառատոններ և այլն)։
- Խթանել առողջ ապրելակերպը համայնքներում։
Ծրագրի ակնկալվող ազդեցությունը
Կարճաժամկետ արդյունքը
- Աշակերտների մտավոր և ֆիզիկական առողջության բարելավում։
- Աշակերտների ակադեմիական առաջընթաց։
- Ամուր սոցիալական կապեր և կենսունակ համայնքներ։
- Սպորտային միջոցառումներում երիտասարդության ավելի ակտիվ ներգրավում։
- Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների նվազում։
- Ռիսկային վարքագծի կանխարգելում։
Երկարաժամկետ արդյունքը
- Հանրային առողջության բարելավում։
- Կենսաշրջանի բարելավում։
- Գենդերային հավասարության անուղղակի խրախուսում։
- Առավել առողջ և գործունակ աշխատուժ։
- Ընտանիքների, ինչպես նաև ողջ տնտեսության՝ հիվանդություններով պայմանավորված ֆինանսական և սոցիալական բեռի թեթևացում։
ԾՐԱԳԻՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիսի 21-ին տեղի ունեցավ Գորիսի Ս. Խանզադյանի անվան N6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությունը, որին մասնակցեցին դպրոցի սովորողներն ու մանկավարժները, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և խորհրդի անդամ Լենա Նազարյանը, Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը։

Վանաձորի Վ. Համբարձումյանի անվան թիվ 25 դպրոցն արդեն ունի նորոգված մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 նոր հանդերձարան, վերանորոգված բուժկետ և ֆիզկուլտուրայի ուսուցչի նորոգված դասասենյակ՝ համապատասխան գույքով:
Շուրջ երեք ամիս առաջ՝ մայիսի 27-ին, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակներում մեկնարկվեցին Տանձուտ ու Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգման ու և կահավորման աշխատանքները: