Վազաշենի դպրոցում կբացվի «Արմաթ» լաբորատորիա
Լաբորատորիայում աշակերտները կաշխատեն տեղական «Աղուէս» և «Կրիայ» ինժեներական կրթական ծրագրերով, կկարողանան ստեղծել սեփական նախագծեր, կատարել թիմային աշխատանք, կիրառել հանրահաշվի և երկրաչափության, երկչափ և եռաչափ մոդելավորման գիտելիքները։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի կողմից ստորագրված պայմանագրով նախատեսվում է նաեւ լաբորատորիայի համար ձեռք բերել 3D տպիչ սարք և CNC շաղափային և լազերային հաստոց, որոնց միջոցով երեխաները կպատրաստեն իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալները։ 2019 թվականի ընթացքում արդեն լաբորատորիայում ներգրավված կլինի առնվազն 12-18 երեխա։
Այս համագործակցությունը վառ օրինակ է, երբ հիմնադրամը հարթակ է դառնում կարիքն ու հնարավորությունը կամրջելու համար։
Այլ լուրեր

