Հանդիպում «Դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության շահառուների հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են դասական երաժշտության զարգացմանն ուղղված համատեղ ծրագիրը, ինչպես նաև Հիմնադրամի ու կոլեկտիվների միջև ստորագրվելիք հուշագրի մանրամասները։
«Դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության նպատակն է ապահովել Հայաստանում դասական երաժշտության կայուն զարգացումը՝ կոլեկտիվների կարողությունների հզորացման և զարգացման, դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության խթանման (այդ թվում՝ զբոսաշրջության համատեքստում), միջոցառումների մասին տեղեկատվության հասանելիության մեծացման, ֆինանսական հոսքերի ավելացման, ինչպես նաև նորարարական լուծումների ներդրման միջոցով։
Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության բարեկամների խումբ» նախաձեռնության շրջանակներում գործարար ոլորտի մի շարք գործընկերների հետ համագործակցաբար «Իմ քայլը» հիմնադրամն աջակցում է Հայաստանի դասական երաժշտության մի շարք կոլեկտիվների՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբին, Սիմֆոնիկ նվագախմբին, Ակադեմիական երգչախմբին, «Հովեր» երգչախմբին, Պետական կամերային երգչախմբին, Պետական կամերային նվագախմբին, Կոմիտասի անվան ազգային քառյակին, «Երևանյան հեռանկարներ» դասական երաժշտության միջազգային փառատոնին։
Այլ լուրեր

