Խաչփարի միջնակարգ դպրոցի սաները՝ «Պարկեր» լարային քառյակի համերգին
29 Մայիսի, 2019
Մարզաբնակ երեխաների համար երեւանյան մշակութային կյանքը հասանելի դարձնելու՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում երեկ Երեւանում էին Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ սաներ՝ մասնակցելու «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի հերթական համերգին։
Նախքան համերգի մեկնարկը, Խաչփարի համայնքապետարանի աջակցությամբ Երեւան եկած երեխաները շրջեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ծանոթացան շենքի կառուցման եւ գործունեության պատմությանը, քննարկեցին արվեստի ու մշակույթի դերը հասարակության կյանքում։ Այնուհետեւ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր ամերիկյան «Պարկեր» լարային քառյակի կատարմամբ ունկնդրեցին Մոցարտի եւ Դվորժակի ստեղծագործություններից։
Երեխաների եւ նրանց ուսուցիչների՝ համերգին մասնակցության տոմսերը տրամադրվել էին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի կողմից։ Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։
29 Մայիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր

«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: