Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան

19 Ապրիլի, 2022
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:

Օլիմպիադայի ժյուրիի կազմում էին «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը, ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և Հայ-Ռուսական համալսարանի նյութագիտության ամբիոնի վարիչ Եվգենի Մամասախլիսովը:

Օլիմպիադայի մասնակիցները մեծ ոգևորությամբ սպասում են «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում իրականացվող հաջորդ միջոցառմանը՝ ամառային դպրոցին, որը տեղի է ունենալու հունիս ամսվա վերջին:

19 Ապրիլի, 2022
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը:
news-listing-img
date piker 15 Մարտի, 2022
Մեկնարկում է «Quanta» մագիստրոսական կրթական ծրագիրը
«Quanta» ծրագրի շրջանակներում ապրիլի 3-5-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի գիտաժողով, իսկ ապրիլի 12-ին՝ օլիմպիադա: (Մասնակցության հայտերի գրանցման հղումները` ստորև):