«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը
«The Swingles» վոկալ խումբն ունի 60 տարվա փառահեղ պատմություն և ստացել է հինգ «Գրեմմի» մրցանակ։ Համերգի նախորդ օրը՝ ապրիլի 28-ին, խումբը վարպետության դաս է անցկացրել «Հովեր» պետական կամերային և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչխամբերի մասնակցությամբ` «Բյուրական» արվեստի ակադեմիայում: Խումբը ծանոթացել է նաև հայ հոգևոր գանձերին` հատընտիր շարականներին և Կոմիտասի մեղեդիներին: Քննարկվել է «The Swingles»-ի առաջիկա ծրագրերում հայկական երաժշտության ընդգրկումը:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն աջակցում է Հայաստանում դասական երաժշտության պահպանմանը և զարգացմանը «Դասական երաժշտության բարեկամների խումբ» նախաձեռնության միջոցով, որին աջակցում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Հայբիզնեսբանկը», «Ամերիաբանկը», «Ինեկոբանկը», «Ադամիում» ընկերությունը, «ԻՄԷՔՍ գրուպը», «Ալեքս Հոլդինգը», «Յուքոմ» ընկերությունը, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը, «Ֆլեշ» ընկերությունը։