Աննա Հակոբյանը Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամների գործունեությունը
11 Ապրիլի, 2019
Ապրիլի 8-ին «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը Գլենդելի «Ալեքս» թատրոնում հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Միջոցառումը վարել է Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Անահիտ Քեշիշյանը: Ելույթ են ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն ու Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:
Մանրամասները՝ https://bit.ly/2G9FbNC
11 Ապրիլի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր

ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:

Ս.թ. հուլիսի 24-ին Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:

«Հիմնադրամի մասին լսել էի դեռևս Մոսկվայում։ Շատ տպավորիչ էր թվում հիմնադրամի աշխատանքը։ Երբ արդեն տեղափոխվեցի ապրելու Հայաստանում, դիմեցի Birthright ծրագրին՝ խնդրելով ինձ կապել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»,- այսպես է սկսում իր՝ կամավորի պատմությունը Աննա Մաթևոսյանը։