Գանձաքար համայնքի երիտասարդները ճանաչողական այցի մեկնեցին Դիլիջան

04 Օգոստոսի, 2021
Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցի շրջանակներում Գանձաքար համայնքի մշակույթի տան աշխատակիցներն ու կամավորները հանդիպումներ ունեցան «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկության հետ։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն Գանձաքարի այցելուներին ներկայացրեց Դիլիջանի երիտասարդների կարողությունների զարգացման իր ծրագրերին և անվճար դասընթացներին, որոնցով խրախուսում է Դիլիջանում սոցիալական ձեռնարկատիրության և տուրիզմի զարգացումը։

«Արմենեկոոպ»-ում այցելուները ծանոթացան կազմակերպության գործունեությանը, որով մանկահասակ երեխաների խնամքի պատճառով չաշխատող կանանց տրամադրվում են կարուձևի անվճար դասընթացներ, որից հետո կանայք ներգրավվում են կտորե մատիտակալների և տոպրակների արտադրության մեջ։ Ձեռնարկությունը ձգտում է լուծել նաև պլաստիկ տոպրակները կտորե տոպրակներով փոխարինելու բնապահպանական խնդիրը։
04 Օգոստոսի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: