Լճաշեն համայնքի երիտասարդների ճանաչողական այցը Դիլիջան

03 Օգոստոսի, 2021
Այսօր ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շահառու Լճաշեն համայնքի մշակույթի տան աշխատակիցներն ու կամավորները ճանաչողական այց կատարեցին «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ և «Արմենեկոոպ» կանանց սոցիալական ձեռնարկություն՝ ծանոթանալու հաջողության պատմություններին։

«Արմենեկոոպ»-ում այցելուները լսեցին, թե ինչպես է կազմակերպությունն իրականություն դարձնում իր առաքելությունը՝ մանկահասակ երեխաների խնամքի պատճառով չաշխատող կանանց տրամադրելով կարուձևի անվճար դասընթացներ, և այնուհետև ներգրավելով իր արտադրանքի (կտորե մատիտակալների և տոպրակների) ստեղծման աշխատանքներում, որի հարցում օգնության ձեռք են մեկնում Դիլիջանի դիզայներները։ Ձեռնարկության եկամտի մի մասն ուղղվում է բնապահպանական խնդիրների լուծմանը՝ նպաստելով պլաստիկ տոպրակների փոխարինմանը կտորե տոպրակներով։

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ում լճաշենցիները ծանոթացան սոցիալական ձեռնարկատիրության ստեղծման և զարգացման հնարավորություններին, ինչպես նաև երիտասարդների հետ ՀԿ-ի աշխատանքներին՝ ուղղված Դիլիջանում սոցիալական ձեռնարկատիրության և տուրիզմի զարգացմանը, ինչը ՀԿ-ն իրագործում է երիտասարդների կարողությունների զարգացմամբ՝ նրանց տրամադրելով անվճար դասընթացներ և խրախուսելով նրանց ձեռնարկատիրական նպատակները․ «Ունեցեք երազանք։ Եղեք նախաձեռնող», - ասում է ՀԿ-ի նախագահ Արթուր Ղազարյանը։

03 Օգոստոսի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: