Խաչիկ գյուղի երիտասարդները մեկնել են ճանաչողական այցի

30 Հուլիսի, 2021
Այսօր Արենի համայնքի Խաչիկ գյուղի մշակույթի տան աշխատակիցներն ու կամավորներն այցելեցին Վայոց ձորի մարզի Արտավան համայնք՝ ծանոթանալու էկոտուրիզմի մոդելին և արդյունքներին։

Խաչիկի մշակույթի տունն ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շահառու 9 մշակույթի տներից մեկն է, որի աշխատակիցները և կամավորներն անցյալ տարի Ծրագրի շրջանակում մասնակցել են կարողությունների զարգացման դասընթացներին:

Իսկ այժմ Հիմնադրամի ծրագրային թիմի ուղեկցությամբ կատարում են ճանաչողական այցեր Հայաստանի տարբեր համայնքներ, որտեղ հաջողությամբ ներդրվել է սոցիալական ձեռներեցության մոդելը։

Արտավան համայնքն իրականացնում է «Վայոց Ձորի լեռնատափաստանային լանդշաֆտների պահպանությունը էկոտուրիզմի զարգացման միջոցով» ծրագիրը։

Այս մասին համայնքի ներկայացուցիչները խոսեցին Խաչիկի մշակույթի տան աշխատակիցների և կամավորների հետ՝ ներկայացնելով էկոտուրիզմի մոդելի ներդրման ընթացքը, զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման առանձնահատկությունները, բնապահպանական գործունեության մեջ համայնքի ներգրավման միջոցները, և վերջապես՝ էկոտուրիստական համայնքի ձեռքբերումները:

30 Հուլիսի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: