Գորիսի թիվ 6 դպրոցի սովորողներն արդեն ունեն հիմնանորոգված մարզադահլիճներ
Դպրոցն արդեն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։ Վերանորոգումը նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակներում ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը հանձն էր առել պարգևատրել 1-ին և 2-րդ տեղը զբաղեցնող դպրոցների սովորողներին՝ ներառելով դպրոցները «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում՝ նպաստելու դպրոցների մարզական կյանքի ակտիվացմանը և խրախուսելու երեխաների ակտիվ մասնակցությունն ու ներդրումը դպրոցի բարեկարգման գործում:
Միջոցառման ընթացքում
«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Գորիսի մասնաճյուղի աշխատակիցները սովորողների
համար ներկայացրեցին սպորտի կարևորության թեման։ Այնուհետև նորոգված
մարզադահլիճներից մեկում տեղի ունեցավ բասկետբոլի ընկերական խաղ դպրոցի
սովորողների և «Ինստիգեյթ Մոբայլ»-ի աշխատակիցների միջեւ։
Սա արդեն 4-րդ մարզային դպրոցն է, որի մարզադահլիճները նորոգվել են ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի կողմից:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Մանուկյան Սիմոն հիմնադրամին» վերանորոգումը ֆինանսավորելու համար:
***
«Հանրակրթական դպրոցներում
առողջ ապրելակերպի խթանում» ծրագիրն առաջիկայում զարգացնելու է ձեռքբերումները՝
նորոգված պիլոտային դպրոցների համայնքներում աշխատելով առողջ ապրելակերպի խթանման
ուղղությամբ։ Ծրագրում նոր դպրոցների ներառում առայժմ չի նախատեսվում:
Այլ լուրեր


