Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին

18 Դեկտեմբերի, 2020
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ:

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

Հղիների ու նորածինների համար փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, հագուստ, մանկասայլակ, լոգանքի տաշտեր, տակդիրներ, անկողնային ամբողջական հավաքածուներ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:

Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

Հումանիտար օգնություն տանող հաջորդ բեռնատարները կուղևորվեն Սյունիքի ու Արմավիրի մարզեր:


18 Դեկտեմբերի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 14 Դեկտեմբերի, 2020
18 երիտասարդ կանայք ստացել են մատնահարդարի որակավորում. կյանքի նոր էջ՝ նոր մասնագիտությամբ
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի 18 շահառուներ արհեստագործական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էին ստացել: