ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը կազմակերպել է ժամանակավոր հացատուն Ստեփանակերտում

09 Դեկտեմբերի, 2020
Սիրելի´ հայրենակիցներ, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը ս.թ. դեկտեմբերի 3-ից Ստեփանակերտում՝ Պարսեղովի 2 հասցեում, կազմակերպել է ժամանակավոր/անվճար հացատուն: Հացատունը տրամադրում է երկուանգամյա սնունդ: Հացատան աշխատանքային ժամերն են՝
  • ճաշ – 13:00– 15:00

  • ընթրիք –18:00 – 20:00

ԱՀ պատկան մարմինների տրամադրած տվյալներով կազմվել է նախագծի շահառուների նախնական ցանկը: Շահառու-քաղաքացիներն ընդգրկվում են հետևյալ երկու հիմնական խմբերից՝

  • Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ,
  • ֆիզիկապես իրենց ընտանիքների կողքից բացակայող զինվորականների ընտանիքներ՝ բազմազավակ մայրեր ու երեխաներ, միայնակ մնացած տարեցներ:

Հացատան աշխատանքները մեկնարկել են օրական մինչև 500 հոգու համար սննդի տրամադրմամբ:

Ուշադրություն. ընթացիկ կարիքներից կախված և առավել արդյունավետ ու թիրախային աշխատելու համար կազմակերպչական որոշ հարցեր կարող են փոփոխվել:

Հացատունը գործում է Ստեփանակերտում ժամանակավոր բնակություն հաստատած մարդկանց կարիքները մեղմելու նպատակով մինչև հնարավոր կլինի կարգավորել պատերազմի հետևանքով առաջացած հրատապ խնդիրները և մարդիկ հնարավորություն կունենան ունենալ խոհանոց:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, կամավորները տեղում համակարգում են քաղաքացիների՝ ծառայությունից օգտվելու գործընթացը:

Ինչպես հայտարարել էինք, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը մեկնարկել է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք նոր ծրագրեր, որոնց մանրամասներին ու ընթացիկ նորություններին կարող եք հետևել Հիմնադրամի պաշտոնական էջերով:

Համատեղելով ջանքերը՝ փոխանցենք մեր սերն ու հոգատարությունը մեր հայրենակիցներին՝ https://mystep.foundation/hy/donate/


09 Դեկտեմբերի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: