Հոգեբանական աջակցություն ընտանիքներին
Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուներն իրականացնում են կարիքների գնահատում ու կազմակերպում մասնագետների հանդիպումներ մայրերի, ինչպես նաև ընտանիքների մյուս՝ հատկապես կրտսեր անդամների հետ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները կապ են հաստատում աջակցության կարիք ունեցող և հաղորդակցության համար պատրաստ անձանց հետ, այցելում նրանց բնակարաններ:
Ընտանիքների հետ աշխատող Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանների թիմի անդամներն ասում են, որ պատերազմի ամենածանր հետևանքներից է զինծառայողների ընտանիքների հոգեկան առողջությունը։ Այս խնդրի անտեսումը կամ հետաձգումը կարող է լուրջ հետևանքներ թողնել նրանց կյանքի հետագա ընթացքի վրա, և հոգեբաններն իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակելու իրենց կողմից տրամադրվող հոգեբանական աջակցությունը, լինելով այդ ընտանիքների կողքին և կիսելով նրանց վիշտն ու հույզերը։