Շարունակում ենք պլանշետներ հասցնել մեր աշակերտներին
23 Հունիսի, 2020
«Իմ քայլը» hիմնադրամի աշխատակիցներն այս անգամ ուղևորվեցին դեպի Գավառ, կանգառը՝ Գավառի մանկատուն: 54 երեխաների տարբեր խմբերի տրվեցին երեքական պլանշետներ:
Մեր աշխատանքային փոքրիկ խումբը շրջայց ունեցավ նաև մանկատան սրահներում, ծանոթացավ սաների առօրյային. հատկապես տպավորիչ էր մանկատան նախկին սաներից մեկի՝ բակի և շենքի ներսի պատերին արած նկարազարդումները:
Մենք կարևորում ենք, որ հնարավորինս շատ երեխաներ ստանան հեռավար կրթության հասանելիություն, լիարժեք կատարեն դպրոցական ամառային արձակուրդների հանձնարարությունները, իսկ նոր ուսումնական տարվանից լիարժեք միանան կրթական պրոցեսին:
Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին և համախոհներին:
Նախորդ՝ դեպի Վայոց ձոր այցի մասին, կարդացե՛ք այստեղ:
23 Հունիսի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:

Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: