«Իմ քայլը» հիմնադրամի արձագանքը COVID-19-ին. Հայաստան է բերվել կենսական նշանակության բժշկական պարագաների երկրորդ խմբաքանակը
16 Ապրիլի, 2020
Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստան է հասել COVID-19-ի դեմ պայքարում կենսական նշանակության բժշկական պարագաների հաջորդ խմբաքանակը:
«Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած 100.000.000 ՀՀ դրամով հնարավոր է դարձել շուրջ 100.000 միավոր բժշկական պարագաների ձեռքբերումը՝ դիմակներ, պաշտպանիչ հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ՝ միտված համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակի հզորացմանը:
«Իմ քայլը» հիմնադրամը հատուկ երախտագիտություն է հայտնում բարերար Քրիստին Սիմոնին այս որոշմանը մասնակցելու և լիարժեք ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր նվիրատուներին և գործընկերներին Հիմնադրամի ծրագրերին աջակցելու համար:
16 Ապրիլի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:

Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: