«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Վանաձորի տարեցների տան» բնակիչներին մատուցվում է ատամնաբուժական ծառայություն

07 Փետրվարի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանն այցելեցին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, որտեղ 2019 թ. նոյեմբերից սկսած՝ «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տան» բնակիչներին «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ մատուցում է ատամնաբուժական ծառայություններ:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանն այցելեցին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, որտեղ 2019 թ. նոյեմբերից սկսած՝ «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տան» բնակիչներին «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ մատուցում է ատամնաբուժական ծառայություններ:

«Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տանը» ստեղծել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ, որտեղ մասնագետները բոլոր տարեցների ամբողջական զննումից հետո իրենց հետևողական ծառայությունն են մատուցում 36 տարեցի՝ լուծելով նրանց ատամնաբուժական խնդիրները, կանխելով դրանցից բխող առողջական վնասները և, իհարկե, հնարավորություն ստեղծելով լիարժեք սնվելու համար:

«Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացան արված աշխատանքներին, զրուցեցին տարեցների հետ և «Տարեցների տան» ղեկավար Մանուշակ Օհանյանի ու «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանի հետ քննարկեցին հետագա անելիքները։

«Վանաձորի տարեցների տանը» աշխատանքները ավարտելուց և դրա արդյունավետությունը գնահատելուց հետո՝ Հիմնադրամը նախատեսում է ծրագիրը դարձնել շարունակական և իրականացնել տարեցների այլ խնամքի կենտրոններում:

07 Փետրվարի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: