«Իմ քայլը» հիմնադրամում ես ձեռք բերեցի վստահություն, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում. Աննա Մաթևոսյան

05 Դեկտեմբերի, 2019
«Հիմնադրամի մասին լսել էի դեռևս Մոսկվայում։ Շատ տպավորիչ էր թվում հիմնադրամի աշխատանքը։ Երբ արդեն տեղափոխվեցի ապրելու Հայաստանում, դիմեցի Birthright ծրագրին՝ խնդրելով ինձ կապել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»,- այսպես է սկսում իր՝ կամավորի պատմությունը Աննա Մաթևոսյանը։

Աննան ծնվել, մեծացել է Մոսկվա քաղաքում։ Անցյալ տարի նա ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը՝ իր աշխատանքային պրակտիկան անցնելով Ռուսաստանի ԱԳՆ-ում։

«Իմ Քայլը» հիմնադրամում նա որպես կամավոր աշխատել է սեպտեմբեր ամսից։

«Ինձ շատ էր հետաքրքրում բարեգործության ոլորտը, ես ուզում էի առավել մոտիկից հասկանալ այդ գործունեության բնույթը։ Անկեղծ պիտի լինեմ և ասեմ, որ իմ տպավորությամբ «Իմ քայլը» հիմնադրամն իսկապես շատ բարձր մակարդակով է իրականացնում իր գործունեությունը։ Երբ դեռևս հեռվից էի հետևում հիմնադրամի ծրագրերին, պարզապես շատ տպավորվում էի, բայց երբ ներսից ծանոթացա նրանց բոլոր ծրագրերին, ուղղակի ոգեշնչվեցի և շատ ուզեցի իմ փոքրիկ ներդրումն ունենալ այդ ծրագրերի հաջողության գործում»,-ասում է Աննան, ում ամենից շատ դուր են եկել հիմնադրամի մշակութային ծրագրերը, թեև Աննան կամավորության շրջանում օգնել է հիմնադրամի ծրագրերի բոլոր ղեկավարներին՝ կատարելով իսկապես գնահատելի աշխատանք։

Աննան ոգևորությամբ է խոսում նաև այն մասին, որ կամավորության երեք ամիսների ընթացքում հիմնադրամում ձեռք է բերել հրաշալի գործընկերներ։ «Ամենից շատ սիրեցի մարդկանց, որոնք շատ լավն էին, ինձ դուր էր գալիս, թե որքան նվիրված են իրենց աշխատանքին և ինչքան շատ են հավատում իրենց աշխատանքի կարևորությանը» ։

Աննան իրեն համարում է այլևս հիմնադրամի արժեքները կրող մարդ և շատ է կարևորում այն փաստը, որ ծրագրեր իրականացնելու հիմնադրամի ծրագրերի հիմքում հեռանկարային ռազմավարությունն է և ոչ միանգամյա օգնությունը։ Աննայի կարծիքով Հայաստանի համար հենց այդպիսի ծրագրերն են կարևոր։

Իսկ ինչ վերաբերում է կամավորական աշխատանքի կարևորության հարցին, Աննան կարծում է, որ այն մի կողմից բացառիկ հնարավորություն է ինքդ քեզ բացահայտելու, հմտություններդ զարգացնելու, մյուս կողմից՝ զգալու, որ դու կարողացար օգտակար լինել մարդկանց, որոնք քո կարիքն ունեին։

«Մեր երկրում կամավորությունն առավել քան արդիական է, ու լավ կլինի, որ ավելի շատերը կամավորությամբ զբաղվեն։ Ինձ երջանկություն է պատճառում այն միտքը, որ ես ինչ-որ կերպ մասնակցել եմ իմ երկրի կայացմանը»,-շեշտում է Աննան։

Աննան տեղափոխվել է Հայաստան՝ այստեղ կազմելով իր ընտանիքը։ Աննայի հայրը Գյումրիից է, իսկ մայրը՝ Մոսկվայից։ Շատ հետաքրքիր ձևով Աննայի ծնողների երկու տարբեր լեզվական առոգանությունները միախառնվել են նրա հայերենում ՝ փոխանցելով Աննայի խոսքին գեղեցիկ երգեցիկություն։ Աննան ուրախությամբ է նշում, որ «Իմ քայլում» աշխատելու շրջանում սկսել է հայերեն ավելի լավ խոսել, ինչի համար շատ երջանիկ է իրեն զգում։

Մի հրաշալի նորություն էլ կա, որ Աննային շատ է ոգևորել։ Ընդամենը մի քանի օր առաջ «Իմ քայլը» հիմնադրամում նա անցել է աշխատանքի՝ առաջարկություն ստանալով աշխատել որպես հիմնադրամի ծրագրերի օգնական։

«Ծանոթանալով ծրագրերի բովանդակությանն ու ռազմավարությանը, «Իմ քայլը» հիմնադրամում ես ձեռք բերեցի վստահություն, որ իմ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում։ Ես ուզում եմ շատ ավելի կատարելագործվել  իմ մասնագիտության մեջ և հմտություններում և երազում եմ  օգտակար լինել Հայաստանում ապրող մարդկանց»,- ասում է Աննան։


05 Դեկտեմբերի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Նոյեմբերի, 2021
Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
news-listing-img
date piker 24 Հուլիսի, 2020
Բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի
Ս.թ. հուլիսի 24-ին Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:
news-listing-img
date piker 20 Հունիսի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը կհամագործակցեն
Ստորագրված հուշագրի շրջանակում կստեղծվեն փաստերի և գիտելիքի վրա հիմնված նորարարական լուծումներ: