Synthposium նորարար երաժշտության միջազգային փառատոն
Փառատոնն ընդգրկում էր երաժշտական տեխնոլոգիաներ, դասախոսություններ և սեմինարներ, կենդանի համերգների և թվային արվեստի ցուցահանդես։ Նպատակը մեկն էր՝ ոգեշնչել Հայաստանում այս ոլորտի սիրահարներին՝ ցուցադրելով այս ոլորտի ստեղծարարության ամենատարբեր դրսևորումներն ու նորարարությունները։ Բազմաթիվ երկրպագուներ այս օրերին առնչվեցին զարմանահրաշ, գերժամանակակից արվեստի մի տեսակի հետ և վայելեցին Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, ճապոնիայից, Իրանից, Լիբանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից միացած պրոֆեիսոնալների կատարումներն ու նախագծերը։ Փառատոնի նպատակն է աջակցել է ժամանակակից երաժշտության և տեխնոլոգիաների ստեղծարարներին:
«Սինթփոզիումը» մի հարթակ էր, որը միավորել էր ինժեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի և էլեկտրոնային երաժշտության մասնագետներին և երկրպագուներին։ Այսօր աշխարհում երաժշտության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաները և ինժեներիան հրաշքներ են գործում՝ երևան բերելով բոլորովին նոր, զարմանահրաշ երաժշտական մի աշխարհ։ Հրավիրյալ մասնագետները իրենց մշակումներով լուրջ ներդրում ունեն այդ հարցում և լինելով Երևանում՝ նրանք այդ զարմանահրաշ աշխարհի ամբողջ գեղեցկությունը փոխանցեցին մեր հանդիսատեսին։
Արվեստը միշտ նորարար է, միշտ ասելիքի նոր արտահայտման ձև է փնտրում՝ առանց վախենալու կարծրատիպեր, ընդունված պատկերացումներ կոտրելուց։ «Սինթփոզիումը» դրա վառ ապացույցն էր, որը ստեղծագործական, երևակայության անսպասելի թռիչքների տոն պարգևեց բոլորին։ Այս միջոցառումը ևս մեկ քայլ էր վերակենդանացնելու հանրային չօգտագործվող տարածքները և նոր շունչ տալու քաղաքին արվեստի միջոցով, ինչը սկսվել էր Ուրվական փառատոնի կազմակերպմամբ:
Փառատոնի գործընկերներն են «Իմ Քայլը» հիմնադրամը, Ռուսաստանում Կանադայի դեսպանատունը, շվեյցարական «Pro Helvetia» մշակույթի խորհուրդը, UNDP-Հայաստանը, Երևանի Գյոթեի անվան ինստիտուտը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Proun շարժումը և Urvakan փառատոնը:
Ուրախ էինք այս հետաքրքիր, նորարար իրադարձության աջակիցը լինելու։ Հուսով ենք, որ «Սինթփոզիումը» առաջիկայում դեռ շատ անգամներ կհյուրընկալվի մեր երկրում։