«Վաղվա քաղաքը»՝ Երևանում

15 Օգոստոսի, 2019
Երևանում, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ այս օրերին ընթանում է հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը նվիրված «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը։

Ներկայացնելով մոդեռնիստական քաղաքաշինության ժառանգության զարգացումը՝ ցուցահանդեսն ընդգրկում է 1920-1950 թվականն ընկած ժամանակահատվածը։ Այդ քաղաքները կառուցվել էին որպես մոդելներ նոր հասարակության համար։

«Սա միայն ճարտարապետական նախագծերի ցուցադրություն չէ, սա խորհրդային տարիների ընդհանուր մթնոլորտի մասին է,- ցուցահանդեսի բացման օրն ասել է Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Ռուբեն Արեւշատյանը, որը «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսի համադրողներից է։

«Վաղվա քաղաքը» շրջիկ ցուցահանդես է, այն կյանքի է կոչել Գյոթե կենտրոնը: Ցուցահանդեսի մեկնարկը տրված է Երևանից, որից հետո այն կցուցադրվի Մինսկում եւ Մոսկվայում 2019-ին եւ Կիեւում, Նովոսիբիրսկում ու Թբիլիսիում՝ 2020-ին:

Ցուցահանդեսին նախորդել է մի քանի տարվա հետազոտական աշխատանք՝ տարածաշրջանի եւ Գերմանիայի մի շարք գործընկեր հաստատությունների համագործակցությամբ:

Ռուբեն Արեւշատյանի հետ միասին ցուցահանդեսը համադրել են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանից Աննա Կացը եւ ավստրիական SPRINGERIN ժամանակակից արվեստի հայտնի պարբերականի հիմնադիր խմբագիր Գեորգ Շյոելհամերը։

«Մենք ուզում ենք հետ բերել պատմությունը, որը երկար տարիներ եղել է ճնշված միջազգային ճարտարապետական աշխարհում, որովհետեւ վերացված համակարգի պատմություն է: Ճարտարապետական պատմության նույնիսկ մեծ կենտրոններում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, ընդունում են սովետական մոդեռնիզմի կարեւորությունը եւ սկսում են նաեւ գնահատել, թե ինչ կարեւոր դեր է ունեցել Հայաստանը սովետական մոդեռնիզմի կայացման գործում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Գերգ Շյոելհամերը։

«Վաղվա քաղաքը» Երևանում կլինի մինչև այս տարվա սեպտեմբերի յոթը։

Նախագծի գործընկերներն են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը (Երեւան), Շուսեւի անվան ճարտարապետության պետական թանգարան (Մոսկվա), Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ (Մոսկվա), Մոդեռնիզմի ինստիտուտ (Մոսկվա)։

Երեւանի ցուցադրության աջակիցն է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:


15 Օգոստոսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: