Հայտարարություններ

Հանրային կապերի պատասխանատուի թափուր հաստիք

09 Հուլիսի, 2021
«Իմ քայլը» հիմնադրամը փնտրում է Հանրային կապերի պատասխանատուի

ԱՆՎԱՆՈՒՄ՝ Հանրային կապերի պատասխանատու

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ ամբողջ դրույք

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան

ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ հուլիսի 25, 2021

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս հաստիքի նպատակն է ապահովել Հիմնադրամի գործունեության և ծրագրերի լուսաբանումը, ԶԼՄ-ների հետ աշխատանքը, Հիմնադրամի կողմից տարածվող նյութերի, պաշտոնական կայքի և սոցիալական մեդիայի էջերի բովանդակության ստեղծումն ու թարմացումը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել և իրականացնել Հիմնադրամի հաղորդակցության ռազմավարությունը
  • Ապահովել Հիմնադրամի կայքի ու սոցիալական մեդիայի էջերի բովանդակության թարմացումը
  • Համակարգել Հիմնադրամի նոր կայքի ստեղծման աշխատանքները
  • Գրել, խմբագրել, թարգմանել և տարածել մամուլի հաղորդագրություններ, հաջողության պատմություններ, հոդվածներ և տեղեկագրեր, պատրաստել ինֆոգրաֆիկաներ և պրեզենտացիաներ
  • Մասնակցել Հիմնադրամի հաշվետվությունների մշակմանը և խմբագրմանը
  • Համակարգել միջոցառումների կազմակերպման աշխատանքները
  • Անհրաժեշտության դեպքում կատարել ֆոտո և տեսանկարահանումներ, կազմակերպել և վարել Հիմնադրամի ֆոտո և տեսաարխիվները։

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է լրագրության, հաղորդակցության կամ հանրային կապերի ոլորտում)
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ լրագրության, հանրային կապերի և/կամ հաղորդակցության ոլորտում
  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
  • Գրելու, խմբագրելու, թարգմանելու գերազանց հմտություններ
  • Adobe Photoshop կամ համապատասխան այլ ծրագրի իմացություն
  • Թվային մարքեթինգի գործիքների իմացություն
  • Հաղորդակցման, գործնական կապեր հաստատելու գերազանց հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Նախաձեռնողականություն

ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Հանրային կապերի պատասխանատու»:

Առաջնային ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։