«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիր
Իրավիճակը
Այսօր քվանտային ֆիզիկան հանդիսանում է ժամանակակից նանոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի ֆիզիկական հենքը: Նոր սերնդի սարքավորումներն աշխատում են քվանտային աշխարհի օրինաչափությունների հիման վրա և կան լուրջ սպասելիքներ, որ այս ամենը կբերի որակական թռիչքի էլեկտրոնային սարքաշինության մեջ: Այս առումով հատկանշական է, որ տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ հաջողվում է իրագործել «ճարտարապետություն» քվանտային կառուցվածքներում՝ ստանալով նախապես տրված ֆիզիկական հատկություններով համակարգեր և սարքեր: Այս ամենը բերեց քվանտային տեխնոլոգիաների բուռն զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Յուրաքանչյուր մագիստրոս ուսման ընթացքում կունենա իր գիտական ղեկավարը, ում հետ կիրականացնի գիտահետազոտական աշխատանք՝ նախապատրաստելով մագիստրոսական ատենախոսությունը, որը հետագայում կտպագրվի գիտական հոդվածի տեսքով:
Հաշվի առնելով, որ ուսումնական գործընթացում ակտիվորեն կմասնակցեն աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հայազգի գիտնականները՝ մագիստրոսները կներգրավվեն նաև համապատասխան կենտրոնների գիտական խմբերի աշխատանքներում:
Ծրագրի շրջանակներում մեծամասամբ կդասավանդեն արտերկրի առաջատար բուհերից հրավիրված բարձրակարգ հայազգի դասախոսներ: Կրթությունը նախատեսվում է կազմակերպել դասախոսությունների, գործնական աշխատանքների, սեմինարների և լաբորատոր պարապմունքների միջոցով: Ծրագրի ուսուցումը ամբողջապես կլինի անվճար, ընդունված ուսանողների ուսման վարձը կհոգա հիմնադրամը:
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:
Ուսանողների ընտրության կարգը
Մինչ մագիստրատուրայի ընդունելության գործընթացի մեկնարկըծրագրի հավանական մասնակիցներին վերհանելու նպատակով իրականացվելու են հետևյալ 3 միջոցառումները՝
- Գիտաժողով-ապրլի 3-5-ը
- Օլիմպիադա-ապրիլի 12-ին
- Ամառային դպրոց
Գիտաժողովի ժամանակ ուսանողները 10 րոպեում կներկայացնեն պրեզենտացիաներ` նվիրված ատոմային և քվանտային ֆիզիկայի, ինֆորմատիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի բնագավառներում իրենց կատարած հետազոտությունների կամ նշված բնագավառներում արդիական հետազոտություններին նվիրված ակնարկային աշխատանքների վերաբերյալ:
Համապատասխանության չափորոշիչները
Ծրագրին կարող են մասնակցել՝
- Ֆիզիկայի,
- քիմիայի,
- մաթեմատիկայի,
- ճարտարագիտության,
- տեղեկատվական տեխնոլոգիաների
բնագավառում առնվազն բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք ունեն անգլերենի շեմային գիտելիք:
Դասավանդվող առարկաների ցանկը
Հիմնական առարկաներ
- Խորացված քվանտային մեխանիկա
- Օպտիկական սենսորներ
- Քվանտային ինֆորմացիա
- Քվանտային օպտիկա
- Քվանտային նանոկառուցվածքներ
- Նանոնյութեր և դրանց կիրառությունները
- Քվանտային էլեկտորնաային սարքեր
- Նոր ֆունկցիոնալ նյութեր
- Լույսի փոխազդեցությունը ատոմների
- Պոլարիտոնիկա
Պարտադիր առարկաներ
- Մետանյութեր Մեքենայական ուսուցում
- Տերահերց տեխնոլոգիա Քվանտային ծածկագրություն
- Պլազմոնիկա Ֆոտոնիկա
Հետազոտություն
- Մագիստրոսական թեզ
- Մագիստրոսական բիզնես ծրագիր ապագա ստարտափ նախաձեռնողների համար
Ակնկալվող արդյունքները
Ծրագրի ավարտին ակնկալվում են հետևյալ արդյունքները․
- Միջազգային գիտական համայնքում ինտեգրված և քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում առաջատար գիտելիքներով օժտված մասնագետների առկայություն:
- Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի գծով մշտական գործող մագիստրոսական ծրագրի առկայություն, որը կունենա իր շարունակությունն ասպիրանտուրայում:
- Գիտատեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորում՝ գիտական խումբ-ստարտափ-տեխնոլոգիական ընկերություն:
- Պետության անվտանգային համակարգի համար բարձրորակ մասնագետների պատրաստում:
- Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի բնագավառում համահայկական ներուժի կենտրոնացում Հայաստանում մեկ կրթական հարթակի շուրջ:
- Տվյալ ոլորտում կրթության միջազգային ճանաչում և տարածաշրջանային կենտրոնի վերածում:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

