
Հասմիկ Խաչատրյանը «Իմ քայլը» հիմնադրամի 2018 թվականի կրթաթոշակային ծրագրի մասնակիցներից է։ Նա ծնվել է 1991 թվականին, Երևանում: Հաճախել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը: 2008 թվականին գերազանցությամբ ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, որը 2012 թվականին գերազանցությամբ ավարտելով՝ ստացել է իրավագիտության բակալավրի կոչում:

Սեպտեմբերի 18-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, «Իմ քայլը» հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստանը» հրավիրել էին համատեղ ասուլիս, որտեղ ներկայացվեցին «Աղքատության փուլային հաղթահարում» ծրագրի արդյունքները։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել սոցիալական ծրագրերի ներդրումն ու համակարգումը նաև Արցախի հանրապետությունում։ Այդ համատեքստում հիմնադրամը մշտապես փորձում է գտնել համախոհ անհատների և կազմակերպությունների, որոնց ներգրավվածությունն առավել արդյունավետ կդարձնի Արցախում աղքատության նվազեցումն ու ընտանիքների բարեկեցության հաստատումը ։

Սեպտեմբերի 7-ին «Մշակութային երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում ադեն երկրորդ անգամ մեկնարկեց «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը, որն իր տեսակով լայնածավալ մրցույթ-փառատոն է։ Այն կընթանա մինչև նոյեմբերի 7-ը: Բիանալեի իրականացմանն աջակցել է նաև «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։

Օգոստոսի 30-ին Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված և «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի կողմից հաստատված 54 կրթաթոշակառուներին հավաստագրեր հանձնելու արարողությունը:

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է մի շատ ինքնատիպ երաժշտական-մշակութային նախաձեռնություն, որը հավակնում է դառնալ դեպի Հայաստան զբոսաշրջությունը խթանող յուրահատուկ այցեքարտ։

Օգոստոսի 16-ին «Իմ քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել են Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տուն՝ տեղում ծանոթանալու մեր երկրի համար մշակութային այս կարևոր հաստատության խնդիրներին։
Երևանում, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ այս օրերին ընթանում է հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը նվիրված «Վաղվա քաղաքը» ցուցահանդեսը։