
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը մարտի 4-ին Վաշինգտոնում հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բրոք Բիրմանի հետ:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը և «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանն այցելեցին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, որտեղ 2019 թ. նոյեմբերից սկսած՝ «Եվրոդենտ» ՍՊԸ-ն «Տարեցների տան» բնակիչներին «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ մատուցում է ատամնաբուժական ծառայություններ:

Մեր բազմաթիվ ծրագրեր կապված են Հայաստանի մարզերի հետ, ինչն էլ մեզ հնարավորություն է տալիս առավել խորքից ճանաչել մեր հայրենիքը և մեր ժողովրդին։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հունվարի 28-ին տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցության արդյունքում կենտրոնի ընդարձակված տարածքների, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահի բացման արարողությունը:
Հանրային ռադիոյի «Վերնատուն» մշակութային հաղորդման դիտակետում «Իմ քայլը» հիմնադրամի մշակութային ծրագրերն ու նախաձեռնություններն են։

Դեկտեմբերի 14-ին Դվին հյուրանոցում տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի առաջին դրամահավաք երեկոն Երևանում։ Հիմնադրամի ողջ թիմը չափազանց ոգևորված է ավելի քան 700,000,000 ՀՀ դրամ նվիրատվության խոստմամբ, որն առաջիկայում կկրկնապատկվի «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, բարերար Քրիստին Սիմոնի կողմից, ով այդ մասին հայտարարեց երեկոյի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի միջոցով։ Այսպիսով երեկոյի ընթացքում հավաքված գումարը կկազմի 1,4 մլրդ ՀՀ դրամ։

Անդրանիկ Իսրայելյանը միջազգայնագետ է, պատմական գիտությունների թեկնածու։ Աշխատել է ՀՀ Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարություններում, Ազգային ժողովում։ Նա «Իմ քայլը» հիմնադրամի 2018 թվականի կրթաթոշակային ծրագրի մասնակիցներից է։

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։