
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցած միջոցառմանը «Թռչնոց բույն» որբանոց-վարժարանի սաներին փոխանցվեց «Իմ քայլը» հիմնադրամի հատկացրած աջակցություն-նվերը: Այս առանձնահատուկ մանկատունը գործում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո։

Մայիսի 15-ն Ընտանիքի միջազգային օրն է, որի ամրության և համերաշխության կարևորությունն առավել ընդգծվեց Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների իրավիճակում: Ճգնաժամը եկավ վկայելու, որ միայն սոցիալական պատասխանատվությամբ կարելի է արդյունավետ հաղթահարել մարտահրավերները:

Երաժշտության հեղինակ՝ ռոք երգիչ և երգահան Սերժ Թանկյան
Խոսքերի հեղինակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստան է հասել COVID-19-ի դեմ պայքարում կենսական նշանակության բժշկական պարագաների հաջորդ խմբաքանակը:

«Իմ քայլը» հիմնադրամը 100.000.000 ՀՀ դրամ է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում կենսական նշանակության բժշկական պարագաների (դիմակներ, հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ) ձեռքբերմանը: ՀՀ պարետատան համակարգմամբ իրականացվող հատուկ չվերթը Չինաստանից Հայաստան կժամանի այսօր երեկոյան և հաջորդ շաբաթ:

«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Երկու կազմակերպությունների՝ Պարետատան հետ համադրված ջանքերն ուղղված են Արտակարգ դրության պայմաններում խոցելի համարվող խմբերին աջակցություն ցուցաբերելուն։

Հունվարին «Իմ քայլը» հիմնադրամի հրավերով Հայաստանում էր UCLA Health-ի («Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան. առողջություն») «Sound Body Sound Mind» («Առողջ մարմնում առողջ հոգի») ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը՝ փոխանցելու ԱՄՆ-ի դպրոցներում արդեն տևական ժամանակ առողջ ապրելակերպը խթանող այդ ծրագրի դրական փորձը և մասնակցելու «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագրի մշակմանը։
Ամփոփելով «Իմ քայլը» հիմնադրամի մարզային մշակութային տների հզորացման ծրագրի ընտրության փուլի արդյունքները՝ ուրախությամբ հայտնում ենք, որ հետևյալ 10 մշակույթի տները դարձել են ծրագրի 2020 թվականի շահառու՝