
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը աջակցելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին թողունակության կրկնապատկման նպատակով։ Այն ուղղված է զինվորական ծառայության և պատերազմական գործողությունների ընթացքում խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորականների վերականգմանը:
Սեպտեմբերի 8-ին Օշականի մշակույթի պալատում տեղի ունեցավ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը:
Շուրջ երեք ամիս առաջ՝ մայիսի 27-ին, ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» ծրագրի շրջանակներում մեկնարկվեցին Տանձուտ ու Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների մարզադահլիճների ու սանհանգույցների հիմնանորոգման ու և կահավորման աշխատանքները:

Օգոստոսի 20-ին և 21-ին ՔԱՅԼ հիմնադրամի մշակույթի տների հզորացման ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ ծրագրի տասը շահառու մշակույթի տների ներկայացուցիչների հանդիպումը:

Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տունն ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի մշակույթի տների հզորացման ծրագրի տասը շահառուներից մեկն է: Մշակույթի տան աշխատակիցներն արդեն հինգ ամիս է ակտիվ մասնակցում են Մարզերի մշակույթի տների զարգացման ծրագրի կարևոր բաղադրիչ հանդիսացող կարողությունների զարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը միտված առցանց հանդիպումների շարքին:

ՔԱՅԼ հիմնադրամի «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» վարքային փոփոխության և իրազեկվածության բարձրացման արշավի ծրագրի շրջանակներում օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզում՝ Լճաշենի մշակույթի տանը, թափոնների կառավարման վերաբերյալ սեմինար անցկացվեց:

Օգոստոսի 14-ին ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների հետ՝ ի դեմս փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի և Ժաննա Անդրեասյանի:

Օգոստոսի 6-ին և 7-ին տեղի ունեցավ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի 2020-2021 թթ. ուսումնական տարվա Կրթաթոշակային ծրագրի ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի փուլը: