
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 29-ին և 30-ին Դիլիջանի քաղաքապետարանի մարզադպրոցում տեղի ունեցավ ամանորյա կրթաժամանցային մանկական միջոցառում Արցախից Հայաստան տեղափոխված, ինչպես նաև ՀՀ-ում բնակվող երեխաների համար։

Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի «Աղքատության փուլային հաղթահարման» ծրագրի 18 շահառուներ արհեստագործական մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն էին ստացել:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 415 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ:

Սիրելի´ հայրենակիցներ,
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը ս.թ. դեկտեմբերի 3-ից Ստեփանակերտում՝ Պարսեղովի 2 հասցեում, կազմակերպել է ժամանակավոր/անվճար հացատուն: Հացատունը տրամադրում է երկուանգամյա սնունդ: Հացատան աշխատանքային ժամերն են՝

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, հոգեբանական աջակցություն է ցուցաբերում Արցախյան պատերազմի հետևանքով ծանր հոգեբանական դրության մեջ հայտնված ընտանիքներին, որոնք ունեն գերության մեջ գտնվող կամ անհայտ կորած ընտանիքի անդամներ:

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին՝

ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջեց կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացավ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: