
Երևանյան հաջողությամբ ոգեշնչված՝ «Լույսի մոլորակ» մոր և մանկան փառատոնն ուղևորվում է Արցախ՝ այս անգամ իսկական կրթական տոն պարգևելու նաև արցախցի երեխաներին և ծնողներին։

Ստորագրված հուշագրի շրջանակում կստեղծվեն փաստերի և գիտելիքի վրա հիմնված նորարարական լուծումներ:
Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների և Հիմնադրամի «Հայաստանի դասական երաժշտության բարեկամներ» նախաձեռնության շահառու կազմակերպությունների ղեկավարների միջև։

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում բացառիկ համերգով հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը: Աշխարհի չորս մայրցամաքներում հանդիսատեսին գերող խումբը կներկայացնի երաժշտություն Եվրոպայից մինչև Աֆրիկա և նախորդ ու քսանմեկերորդ դարերի հեղինակների գործեր:

Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի և մի շարք գործընկերների աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշել են Երևանում։ Մայիսի 31-ին և հունիսի 1-ին երեխաների խմբերը մայրաքաղաքի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների։

Մարզաբնակ երեխաների համար երեւանյան մշակութային կյանքը հասանելի դարձնելու՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում երեկ Երեւանում էին Արարատի մարզի Խաչփար գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ սաներ՝ մասնակցելու «Երեւանյան հեռանկարներ» դասական երաժշտության փառատոնի հերթական համերգին։

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ամփոփվեցին երկու հիմնադրամների՝ այս տարվա ապրիլին Ամերիկայի միացյալ նահանգներ կատարած այցի արդյունքները, պատասխաններ տրվեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Մայիսի սկզբին «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ նորագույն մշակույթի «Ուրվական» փառատոնը, որի մասին մինչ այսօր էլ խոսում է բազմազգ լսարանը։ Փառատոնի երեք օրերի ընթացքում շուրջ 3000 հոգուց բաղկացած լսարանը, որից ավելի քան 1000-ը հատուկ փառատոնի համար Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ, հնարավորություն ունեցավ վայելելու փառատոնի հագեցած ծրագիրը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում բացման համերգից մինչեւ Մանկական երկաթուղու երեք հարթակներն ու «Միրզոյան» գրադարանի գիշերային ծրագիրը։