Հովհաննես Ղազարյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն

10 Հոկտեմբերի, 2018
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության՝ երկու ամսից ավելի շարունակված բազմափուլ գործընթացի արդյունքում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հավանությանն է արժանացել Հովհաննես Ղազարյանի թեկնածությունը:

Շնորհակալ ենք 150-ից ավելի դիմորդներին՝ ցուցաբերած հետաքրքրության համար, երախտապարտ ենք բոլոր այն հավակնորդներին, որոնք իրենց ժամանակը հատկացրեցին՝ մասնակցելու հարցազրույցների և գրավոր առաջադրանքների փուլերին: Վստահ ենք՝ նրանցից շատերի հետ համագործակցելու առիթներ դեռ կլինեն:

Հովհաննես Ղազարյանի կենսագրությունը

Ծնվել է 1981 թ. մարտի 17-ին Երևանում:

Կրթություն

1997 թ. ավարտել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։

2003 թ. ավարտել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուների մասնագետ, ուսուցիչ մասնագիտությամբ։

2007-2008 թթ. ուսանել է Եվրոպայի Քոլեջի (Բրյուգե, Բելգիա) Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ֆակուլտետում՝ ստանալով ԵՄ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մագիստրոսի կոչում։

2014-2015 թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Ջոն Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցում ՝ ստանալով Հանրային կառավարման մագիստրոսի կոչում։

Աշխատանքային փորձ

2003-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության սպա։

2008-2016 թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու, վարչության պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավարի խորհրդական:

2011-2016 թթ․ ընթացքում Հայաստանի Հանրապետության քվոտայով մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընդտրական դիտորդական առաքելությունների՝ որպես կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդ։

2017 թ. սեպտեմբերից մինչեւ 2018 թվականի հոկտեմեբրի վերջն աշխատել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում՝ որպես Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար:

Պահեստազորի սպա է, զինվորական կոչումը՝ կապիտան։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

10 Հոկտեմբերի, 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Նոյեմբերի, 2021
Մխիթար Հայրապետյանը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդի որոշմամբ ընտրվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
news-listing-img
date piker 24 Հուլիսի, 2020
Բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի
Ս.թ. հուլիսի 24-ին Մարտունու բժշկական կենտրոնում տեղի ունեցավ բժշկական սարքավորումների նվիրատվություն՝ ի նպաստ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման:
news-listing-img
date piker 05 Դեկտեմբերի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամում ես ձեռք բերեցի վստահություն, որ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում. Աննա Մաթևոսյան
«Հիմնադրամի մասին լսել էի դեռևս Մոսկվայում։ Շատ տպավորիչ էր թվում հիմնադրամի աշխատանքը։ Երբ արդեն տեղափոխվեցի ապրելու Հայաստանում, դիմեցի Birthright ծրագրին՝ խնդրելով ինձ կապել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հետ»,- այսպես է սկսում իր՝ կամավորի պատմությունը Աննա Մաթևոսյանը։