«Իմ քայլը» հիմնադրամը և Վորլդ Վիժն Հայաստանը միավորում են ռեսուրսները՝ հանուն կարիքավոր ընտանիքների բարեկեցության ապահովման

22 Հունվարի, 2019
Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը եւ Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը ստորագրեցին հուշագիր՝ առավել խոցելի ընտանիքների բարեկեցությանն ուղղված համագործակցության վերաբերյալ:

«Վորլդ Վիժն Հայաստանն աղքատության մեջ ապրող ընտանիքների հետ աշխատանքում արդեն երկու տարուց ավել  կիրառում է «Ավարտական մոտեցումը»: Հատկանշական է այն, որ այս մոտեցման շրջանակներում մասնագետները ոչ թե լուծում են ընտանիքների խնդիրները, այլ սովորեցնում են ընտանիքներին՝ ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները և պլանավորելու իրենց ապագան: Հույս ունենք, որ փորձարկման փուլի արդյունքներն ամփոփելուց հետո, մենք կկարողանանք պետական մարմիններին ցույց տալ մոտեցման արդյունավետությունը և առաջարկել այն օգտագործել սոցիալական ապահովության պետական քաղաքականության մեջ», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Վորլդ Վիժն Հայաստանը և «Իմ քայլը» հիմնադրամը համատեղելու են մասնագիտական և ֆինանսական ռեսուրսները: Հաջողության դեպքում ծրագիրը կընդլայնվի և կներառի ավելի մեծ թվով կարիքավոր ընտանիքներ:Երկու կազմակերպությունների մասնագետներից կազմված թիմը 2018թ.-ի դեկտեմբերին այցելել է ծրագրի շահառու բոլոր ընտանիքներին՝ կատարելով կարիքների գնահատում: 15 ընտանիքներից 5-ի հետ իրականացվելու է սոցիալական աշխատանք, իսկ 10 ընտանիքի հետ կազմակերպությունները կաշխատեն «Ավարտական մոտեցում» (Graduation Approach) մեթոդաբանությամբ: Սա առավել խոցելի ընտանիքների հետ աշխատելու միջազգայնորեն ընդունված մոդել է, որի շրջանակներում կատարվում է ընտանիքների կարիքների գնահատում և կազմվում է ընտանիքների զարգացման անհատական պլան: Պլանը ներառում է մի շարք միջամտություններ՝ մասնագետների աջակցություն, կյանքի հմտությունների ուսուցում, մասնագիտական վերապատրաստում և այլն: Այս միջամտությունների շնորհիվ Երկու կազմակերպությունները համատեղ պիլոտային ծրագրի շրջանակներում կաշխատեն 15 առավել խոցելի ընտանիքների հետ՝ նպատակ ունենալով բարելավել այդ ընտանիքների կյանքի որակն ու ստեղծել կարողություններ նրանց ինքնաբավության համար:

««Իմ քայլը» հիմնադրամի ստեղծման օրից բազմաթիվ դիմումներ են ստացվել ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներից: Նրանց մի մասը տեղավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչով քաղաքացիների տրամադրած բնակարաններում: Սակայն մեզ համար սկզբունքային էր այդ ընտանիքների այսրոպեական խնդիրների լուծումից զատ, ապահովել երկարաժամկետ լուծումներ, այն է՝ նրանց զինել կարողություններով, որ ինչ-որ պահից սկսած իրենք ի վիճակի լինեն ինքնուրույն առաջ շարժվել՝ հաղթահարելով աղքատությունը: Եվ հենց այստեղից էլ ծագեց Վորլդ Վիժն Հայաստանի հետ համագործակցելու գաղափարը»,- ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

22 Հունվարի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: