Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցում բացվեց «Արմաթ» լաբորատորիա

05 Մարտի, 2019
Տավուշի մարզի Վազաշեն գյուղի միջնակարգ դպրոցում «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջեւ այս տարվա փետրվարին ստորագրված պայմանագրի համաձայն բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ երեխաները ձեռք կբերեն ծրագրավորման, ռոբոտաշինության եւ մոդելավորման գիտելիքներ։

Լաբորատորիայում աշակերտները կաշխատեն տեղական «Աղուէս» և «Կրիայ» ինժեներական կրթական ծրագրերով, կկարողանան ստեղծել սեփական նախագծեր, կատարել թիմային աշխատանք, կիրառել հանրահաշվի և երկրաչափության, երկչափ և եռաչափ մոդելավորման գիտելիքները։

Հիմնադրամի աջակցությամբ լաբորատորիայի համար ձեռք է բերվել անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա, որի միջոցով երեխաները կպատրաստեն իրենց ապագա ռոբոտների և այլ սարքավորումների համար անհրաժեշտ դետալները։ Նախատեսվում է, որ 2019 թվականի ընթացքում արդեն լաբորատորիայում ներգրավված կլինի շուրջ 18 երեխա։


05 Մարտի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: