Շուրջ 1100 երեխա ամանորյա տոների կապակցությամբ մասնակցել է տոնական միջոցառումների

28 Դեկտեմբերի, 2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ շուրջ 1100 երեխաներ ամանորյա տոների կապակցությամբ Երեւանում մասնակցել են տոնական միջոցառումների։

Երկու օր տեղի ունեցած միջոցառումներին մասնակցել են սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն, քաղցկեղ և շաքարային դիաբետ ունեցող երեխաներ, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների զավակներ, Արցախյան հերոսամարտի ընթացքում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկներ, սիրիահայ երեխաներ և Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներ։

Դեկտեմբերի 22-ին ավելի քան 800 երեխաներ այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը:

Ներկայացումից հետո երեխաների խմբերն ուղևորվել են մայրաքաղաքի ժամանցի տարբեր վայրեր, որտեղ նրանց ժամանցն ու սնունդը անվճար կամ մասնակի անվճար ապահովել են «Rossia Mall», «Rio Mall», «Yerevan Mall»,«Նեպտուն», «Տաշիր պիցցա», «Cityzen», «Փոքրիկ Էյնշետյն» կազմակերպությունները:

Դեկտեմբերի 27-ին Բաղրամյան 26-ում Աննա Հակոբյանը հյուրընկալելէ 7-13 տարեկան 300 մանուկների, որոնց համար կազմակերպվել էին խաղեր ու շոուներ, աճպարարական հնարքների ցուցադրություն, հյուրասիրություն:

Երեխաներին դիմավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը՝ իր երկու դուստրերի հետ«Հավաքվել ենք միասին՝ գյուղից, քաղաքից, տարբեր վայրերից, որ միասին անցկացնենք այս օրը, միասին ցտեսություն ասենք 2018-ին և դիմավորենք 2019-ը: Մենք չենք եկել այսօր պարզապես ժամանակ անցկացնենք ու գնանք, եկել ենք իրար հետ ծանոթանալու, ընկերանալու և ամբողջ տարի իրար հետ կապի մեջ լինելու համար»,- նշել է Աննա Հակոբյանը:

Նա վստահություն է հայտնել, որ անցնող տարում երեխաները եղել են խելացի, լավ են սովորել և մեկ տարի ավելացրել են լավ մարդ դառնալու իրենց ճանապարհին: Աննա Հակոբյանը հորդորեց երեխաներին եկող տարի դա ավելի մեծ ջանքով անել:

Ըստ «Արմենպրեսի»՝ 6-ամյա Լիանա Թոփալյանն այնքան էր տպավորված խաղերով, որ ասել է՝ խնդրելու է մայրիկին իրեն կրկին բերի այստեղ։ Իսկ սահմանամերձ Բաղանիսից եկած 9-ամյա Կարինե Ասատրյանին Բաղրամյան 26-ում ամենաշատը դուր էր եկել տոնածառը: «Շատ եմ խաղացել ծաղրածուի հետ»,- նշել է Կարինեն:

Աննա Հակոբյանը շրջել է դահլիճում, անձամբ շփվել երեխաների հետ: Նրա հետ նկարվել ցանկացող փոքրիկները շատ էին: Նրանցից շատերը ծանոթացել ու շփվել են նաև վարչապետի պաշտոնակատարի դստեր՝ Շուշանի հետ:

Երեխաներին այցելած Ձմեռ պապիկն ու Ձյունանուշը բոլորին նվիրել են հայաստանյան արտադրության նվերներ՝ քաղցրավենիքը «Գրանդ քենդի» ընկերությունից և ժամացույցները՝ «AWI International»-ից: Արտադրողները բոլոր նվերները տրամադրել էին անվճար: Երեխաների համար պատրաստվել էր նաև մանկական հյուրասիրություն:

Շնորհակալություն ենք հայտնում մասնակից բոլոր կազմակերպություններին համագործակցության համար:

28 Դեկտեմբերի, 2018
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի արձագանքը հետպատերազմյա կարիքներին. 20.11-30.12.2020 ժամանակահատվածում այդ նպատակի համար արվել է 951,859,333 ՀՀ դրամի հատկացում
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ:
news-listing-img
date piker 21 Դեկտեմբերի, 2020
Շուրջ 7 միլիոն դրամի էլեկտրատեխնիկա ՀՀ-ում բնակվող արցախցի ընտանիքներին
ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում շուրջ 7 միլիոն դրամի (13 հզր 500 ԱՄՆ դոլար) էլեկտրատեխնիկայի աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ տեղափոխված ընտանիքների կենցաղային կարիքները հոգալու համար:
news-listing-img
date piker 18 Դեկտեմբերի, 2020
Հումանիտար օգնություն Վայոց ձորի մարզի արցախցի ընտանիքներին
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտից ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հումանիտար օգնություն տանող բեռնատարն ուղևորվեց Վայոց ձոր: Եղեգնաձորի մարզպետարանին տրվեցին մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին անհրաժեշտ իրեր՝ դպրոցական պայուսակներ իրենց գրենական պիտույքներով, հղիների ու նորածինների համար նախատեսված փաթեթներ: