Արմավիրցի երեխաները՝ Իվո Պոգորելիչի համերգին
14 Մայիսի, 2019
«Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ երեկ Երեւանում էին Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցի ու Արմավիրի արվեստի պետական քոլեջի 16 սաներ՝ մասնակցելու «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հերթական համերգին։
Երեխաներն իրենց ուսուցիչների ու Հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանի հետ նախ շրջեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ծանոթացան պատմությանը, իսկ հետո լեգենդար դաշնակահար Իվո Պոգորելիչի կատարմամբ ունկնդրեցին Մոցարտ, Լիստ, Շուման։
«Իմ քայլը» հիմնադրամի կողմից նման նախաձեռնությունները շարունակական են լինելու։
14 Մայիսի, 2019
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր

«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: