Էդիլ Հովնանյանի հետ քննարկել են համագործակցության հնարավորությունները

18 Ապրիլի, 2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile - Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ապրիլի 18-ին հանդիպել են «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանի հետ:

Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:

Էդիլ Հովնանյանի խնդրանքով Հովհաննես Ղազարյանը խոսել է հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի մասին։ Ղազարյանը նշել է, որ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Նա ասել է, որ կրթաթոշակային ծրագրի հարցում հիմնադրամը նոր սկզբունքներ ու աշխատելաոճ է որդեգրել: Մասնավորապես, ի տարբերություն այլ հիմնադրամների, «Իմ քայլը» նախապատվությունը տալիս է առաջատար համալսարաններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ուսանելու են Հայաստանում պահանջարկ ունեցող մասնագիտություններ:

Էդիլ Հովնանյանը շեշտել է, որ հավատում է կրթության ուժին: Հանդիպմանը քննարկվել են նաև հիմնադրամի այլ ծրագրերի ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

18 Ապրիլի, 2019