«Ներուժ» ծրագրի համատեղ իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

20 Դեկտեմբերի, 2021
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև դեկտեմբերի 17-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ «Ներուժ» ծրագիրը համատեղ մշակելու և իրականացնելու համար:

Հուշագրի նպատակն է Հայաստանի տնտեսության զարգացման գործում Սփյուռքի ներուժի ներգրավումը և հայրենադարձության խթանումը: Նախատեսվում է նաև համագործակցություն իրականացնել Հայաստանում նորարարական և տեխնոլոգիական ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը և «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սփյուռքի մտավոր, տնտեսական ներուժի ներգրավումը մեզ համար առաջնահերթություն է՝ «Ներուժ»-ը ՀՀ կառավարության ամենաառանցքային ծրագրերից մեկն է, այս նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը հնարավորություն կտա սփյուռքի երիտասարդներին, սթարթափներին, ովքեր ունեն բիզնես գաղափարներ և դրանք Հայաստանում իրագործելու ցանկություն, ստանալ դրամաշնորհներ և, տեղափոխվելով Հայասատան, դրանք կյանքի կոչել»,- նշել է Մխիթար Հայրապետյանը:

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենը հավելել է, որ դրամաշնորհի նախնական գումարը կլինի 80-100 միլիոն դրամի շրջանակներում:

«Հուշագրի կնքումը մեզ հնարավորություն կտա մեկտեղելու Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական ներուժը և հնարավորությունները՝ դրանք օգտագործելու ի նպաստ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը հավելել է, որ նախկինում իրականացվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որով հակառակ գործընթացն էր իրականացվում. մեր մասնագետներին հնարավորություն էր ընձեռնվել Սիլիկոնյան Հովտի ընկերություններում աշխատել և փորձառություն ձեռք բերել:

«Այս ծրագրի շրջանակներում նախատեսում ենք օժանդակել Սփյուռքի երիտասարդ մասնագետներին՝ կյանքի կոչելու իրենց նախաձեռնությունները Հայաստանում: Այս առումով նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի գաղափարները համընկել են, և նախատեսում ենք այն իրականացնել եկող տարվա ընթացքում»,- ասել է նախարարը:

«Ներուժ» ծրագրի նպատակն է սփյուռքի տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում սթարթափ էկոհամակարգի զարգացումը:


20 Դեկտեմբերի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 19 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի օլիմպիադան
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում տեղի ունեցավ օլիմպիադա: Չորս ժամ տևած օլիմպիադային մասնակցեցին թվով 20 ուսանողներ և շրջանավարտներ՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Լավագույն արդյունքները գրանցած մասնակիցները Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ Նարեկ Ենգիբարյանը, Կարեն Դանիելյանը և Սարգիս Գավալաջյան էին:
news-listing-img
date piker 08 Ապրիլի, 2022
Տեղի ունեցավ «Quanta» մագիստրոսական կրթական ծրագրի գիտաժողովը
«Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում ապրիլի 3-5-ը` «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում կայացավ գիտաժողով, որն ունեցավ թվով 46 մասնակից՝ Երևանի պետական համալսարանից, Հայ-Ռուսական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից: Մասնակիցների շարքում էին շրջանավարտներ, ինչպես նաև երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներ: Ուսանողների և շրջանավարտների մեծ մասը հանդես եկան զեկույցներով:
news-listing-img
date piker 24 Մարտի, 2022
«Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդման շրջանակներում քննարկվել է «Quanta» ծրագիրը
«Quanta» ծրագրի ղեկավար Գևորգ Մելիքսեթյանը և ծրագրի գիտական ղեկավար Հայկ Սարգսյանը հյուրընկալվել էին «Իմ ռադիո FM 103.8»–ի «Խոշոր պլան» հաղորդմանը: