Համայնքի երիտասարդները կատարում են ճանաչողական այցեր

27 Հուլիսի, 2021
Այսօր Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի մշակույթի տան աշխատակիցներն ու կամավորներն այցելեցին Արմավիրի մարզի Գետաշենի դպրոց՝ ծանոթանալու դպրոցի զարգացման մոդելին և ձեռքբերումներին։

Մրգաշատի մշակույթի տունը մեկն է Հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շահառու 9 մարզային մշակույթի տներից, որոնց աշխատակիցները և կամավորներն անցյալ տարի մասնակցել են Ծրագրի շրջանակում կարողությունների զարգացման դասընթացներին:

Առաջիկա շաբաթներին Ծրագրի մասնակից բոլոր մշակույթի տների աշխատակիցները և կամավորները Հիմնադրամի ծրագրային թիմի ուղեկցությամբ ճանաչողական այցեր կկատարեն Հայաստանի տարբեր համայնքներ, որտեղ հաջողությամբ ներդրվել է սոցիալական ձեռներեցության մոդելը:

Ակնկալվում է, որ հետագայում Ծրագրի մասնակից մշակույթի տներում կվերանորոգվեն, կկահավորվեն և տեխնիկապես կզինվեն երիտասարդական տարածքներ, ինչպես նաև կհիմնադրվի որևէ սոցիալական ձեռնարկություն՝ հաշվի առնելով համայնքի առանձնահատկություններն ու զարգացման ներուժը:

27 Հուլիսի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: