Ամանորյա մանկական միջոցառում Դիլիջանում
30 Դեկտեմբերի, 2020
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 29-ին և 30-ին Դիլիջանի քաղաքապետարանի մարզադպրոցում տեղի ունեցավ ամանորյա կրթաժամանցային մանկական միջոցառում Արցախից Հայաստան տեղափոխված, ինչպես նաև ՀՀ-ում բնակվող երեխաների համար։
Մոտ 1500 երեխաներ հնարավորություն ունեցան զբաղվելու ամենատարբեր աշխատանքներով՝ էլֆերի հետ մասին ձևավորել թխվածքաբլիթներ, պատրաստել խաղալիքներ ու բացիկներ, գունազարդել կավե արձանիկներ ու պաստառներ, գիտափորձեր անցկացնել «փոքրիկ գիտնականների լաբորատորիայում», հյուրասիրվել տաք շոկոլադով ու թարմ քաղցրավենիքով, փոքրիկ նվերներ ստանալ Ձմեռ պապից ու խաղալ հեքիաթային կերպարների հետ։
Միջոցառման նպատակն էր երեխաներին հետպատերազմական ծանր մթնոլորտից մի փոքր կտրել ու հեքիաթային անկյուն պարգևել։
30 Դեկտեմբերի, 2020
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այլ լուրեր

«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: