Խաչիկ գյուղի մշակույթի տունն ունի նոր տեխնիկա

25 Հունիսի, 2021
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի՝ «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի շահառու Խաչիկ գյուղի մշակույթի տունը (Վայոց ձոր) «Վեգա» խանութների ցանցից այսօր ստացավ նոր ձայնա-և տեսատեխնիկա:

Ժամանակակից տեխնիկայի շնորհիվ մշակույթի տան կամավորներն ու համայնքի երիտասարդները կկարողանան իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք պլանավորել էին 2020 թ․-ին՝ մշակույթի տան աշխատակիցների և կամավորների մասնակցությամբ «Միջոցառումների կազմակերպում, հանրային կապեր և առցանց գործիքներ» դասընթացի և ծրագրի մենթորների հետ անհատական աշխատանքի արդյունքում։

Խաչիկցիները մեծ ոգևորությամբ ընդունեցին նվերը և խոստացան հնարավորինս արագ մեկնարկել նախատեսված միջոցառումները։

Մշակույթի տան կամավորները հյուրերին ընդունեցին ազգային պարերով, Կոմիտասի կատարումներով, իսկ նվեր ստացած տեխնիկայով ցուցադրեցին համայնքի տարեցների և երիտասարդների համար իրենց կողմից արդեն իսկ իրականացված միջոցառումների մասին պատմող հոլովակներ:

Շնորհակալություն «Վեգա» ընկերությանը Ծրագրին արձագանքելու և այս կարևոր աջակցության համար:

25 Հունիսի, 2021
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այլ լուրեր

news-listing-img
date piker 30 Դեկտեմբերի, 2021
Մարզային մշակույթի տները վերազինվեցին նոր տեխնիկայով
«Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակում մարզային 7 մշակութային տները համալրվել են նոր տեսաձայանային և համակարգչային սարքավորումներով:
news-listing-img
date piker 30 Օգոստոսի, 2021
Արթիկ և Ստեփանավան համայնքների երիտասարդները ճանաչողական այցով մեկնեցին Գյումրի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրով ճանաչողական այցերի շրջանակներում Արթիկի և Ստեփանավանի մշակույթի տների կամավորներն օգոստոսի 25-ին այցելեցին Գյումրի:
news-listing-img
date piker 27 Օգոստոսի, 2021
Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցները Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի
ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մասնակից՝ Հայաստանի 8 մարզերի 9 մշակույթի տների տնօրեններն ու աշխատակիցներն օգոստոսի 23-25-ը Գյումրիում մասնակցեցին երկօրյա դասընթացի: